Օգոստոսի 27-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում իր գործընկեր կազմակերպությունների՝ ԳՈՒՄ ՀԿ-ի և Զանգակատուն ՀԿ-ի աջակցությամբ «Ապագայի շողեր» ՀԿ-ն կազմակերպեց «Ջերմուկ հանդիքրաֆթ» սոցիալական ձեռնարկության երկրորդ ցուցահանդես-վաճառքը: Ցուցահադես-վաճառքների ընթացքում նկատվեց հանրային հետաքրքրվածության և մասնակցության բարձր մակարադակ, որի շնորհիվ համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ավելի քան 800-850 ներկայացուցիչներ ըստ արժանվույն գնահատեցին ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքներին մասնակից 120 գնորդներ ձեռք բերեցին 155 ձեռագործ հուշանվերներ ու աքսեսուարներ: Ընդհանուր հասույթը կազմեց…
Նորություններ և Հայտարարություններ
«ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ» ՀԿ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ
Օգոստոսի 20-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքը «Ապագայի շողեր» ՀԿ-ի՝ որպես սոցիալական ձեռնարկության, կազմակերպած առաջին ցուցահանդեսն էր, որին կազմակերպությունը հանդես եկավ «Ջերմուկ Հանդիքրաֆթս» ապրանքանիշով: Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները պատրաստվել են տեղի թվով 7 կանանց և 12 դպրոցահասակ աղջիկների կողմից, որոնք հնարավորություն ունեցան նաև վաճառել պատրաստած հուշանվերները և ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին Ջերմուկ քաղաքի, շրջակա բնակավայրերի և զբոսաշրջիկների ավելի քան 500-550 ներկայացուցիչներ: Ներկայացված բոլոր աշխատանքները արժանացան զբոսաշրջիկների և…
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի ֆինանսավորմամբ, «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» Բարեգործական հիմնադրամի/HDP, «Զանգակատուն» ԲՀԿ–ի համագործացությամբ 2017թ. մարտից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացնում է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը` որպես համայնքի բնակիչների և սոցիալապես խոցելի խմբերի բարեկեցության ապահովման միջոց: Շահառուներն են՝ Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքների ֆերմերներ, ջերմոցների սեփականատերեր, գյուղատնտեսական մթերք արտադրողներ «Զանգակատուն» ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների…
ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
«ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ 05 օգոստոս, 2017թ. ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս ՀՀ, ք. Երևան «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է թիրախ մարզերում Քաղաքացիական հասարակության կառույցների/այսուհետ՝ ՔՀԿ/, Տեղական ինքնակառավարման մարմինների/այսուհետ՝ ՏԻՄ/ և Բիզնես կառույցների/այսուհետ՝ Բիզնես/ միջև համագործակցության ձևավորմանն ու խթանմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել…
«ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԻՍ և ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հունիսի 30-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսում/Միրհավ հյուրանոցային համալիր/ և Սիսիանում/Հ. Սահյանի անվան մշակույթի տուն/ կազմակերպել է «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումներ: Ծրագիրն իրականացվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արեվելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացվում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»/ ՀԽՀԿ ՀԿ-ի գործընկերությամբ: «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի նպաստելու…
ԳՈՒՄ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՇԱՀԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅԱՄԲ
Օգոստոսի 2-ին ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակը հյուրընկալել էր Սյունիքի և Վայոց ձորի իր գործընկեր կազմակերպություններին «ՀԿ կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով խորհրդատվության նպատակով: Մասնակիցները իրենց հետ բերել էին իրենց կազմակերպությունների ռազմավարական պլանները, որոնք մշակվել էին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված համանուն դասընթացից հետո: Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն առանձին-առանձին դիտարկել է բոլորի ռազմավարական պլանները, կատարել անհրաժեշտ մասնագիտական միջամտություն և առաջարկություններ՝ պլանները վերջնականացնելու նպատակով:
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՔՀԿ_ՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՍԵԿՏՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Արդյունավետ համագործակցություն ձևավորելու երկխոսությունը կայացավ նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-երի, ՏԻՄ- երի և Բիզնես սեկտորի ներկայացուցիչների միջև Հուլիսի 14-ին Գավառ քաղաքում «Համայնքների ձայնը, զարգացման հեռանկարները» տարածաշրջանային համաժողովի շրջանակներում շատ արդյունավետ երկխոսություն կայացավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և Բիզնես սեկտորի ներկայացուցիչների միջև: Տարածաշրջանային համաժողովին մասնակցեցին վերոնշյալ մարզերի մարզպետարանների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, ՔՀԿ-ների և բիզնես սեկտորի թվով 87 ներկայացուցիչներ: Ստորև համաժողովի մասնակիցներից մի քանի հետադարձ կարծիք…
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Տարածաշրջանային համաժողով Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարար հատվածի ավելի քան 80 ներկայացուցիչների համար հուլիսի 13-ին, Աշտարակ քաղաքում ընդհանուր հարթակ էր ստեղծվել «Համայնքների ձայնը» լսելի դարձնելու և միջոլորտային փոխհամագործակցության ճանապարհներ ուղենշելու համար: Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման զարգացման» ծրագրի շրջանակներում:
ԱՄՆ ՄԶԳ-Ն ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՄ ՀԿ-Ի ՀԵՏ
Դեբորա Գրիզերը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, բացման խոսքով հանդես եկավ Համայնքների ձայնը համաժողովին` արտահայտելով իր ուրախությունը համագործակցելու ԳՈՒՄ ՀԿ-ի հետ Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման նպատակով: ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված համաժողովը համախմբեց բիզնես, ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներին` իրականացնելու միջոլորտային նախաձեռնություններ, որը կնպաստի համայների հզորացմանը Հայաստանում: _________________________________________________________________________________________________ USAID Head of Mission Armenia Deborah Grieser opened the Community Voice conference July 3, 2017 in Goris and spoke of her delight…
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Տարածաշրջանային համաժողով Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կառույցների և բիզնես սեկտորի թվով 93 ներկայացուցիչներ հուլիսի 10-ին, Գորիս քաղաքում համախմբվել էին բարձրացնելու «Համայնքների ձայնը» և քննարկելու համայնքների զարգացման հեռանկարները: Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման զարգացման» ծրագրի շրջանակներում: Համաժողովին ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն …