2014-2015 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2014-2015 2014-2015 թթ ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ն ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ իրականացնելով նախաձեռնություններ` ուղղված կրթական ոլորտի հիմնախնդիրների լուծմանը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, համայնքային կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, Տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ կարողությունների զարգացմանը, երիտասարդության զբաղվածության ոլորտի խթանմանը, ինչպես նաև հանդես եկել համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններով: Հաշվետվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ.2014-2015 տարեկան հաշվետվություն

Read More >>

2012-2013 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2012-2013 ԳՈՒՄ ՀԿ-ի 2012-2013 թթ. գործունեության հաշվետվությունը նպատակ ունի ներկայացնելու նշյալ ժամանակահատվածում կազմակերպության իրականացրած աշխատանքը, շահառուներին և նրանց կյանքում կատարված փոփոխությունները, ձեռքբերումները հետագա գործունեության ընթացքում որպես այցեքարտ օգտագործելու համար: Հաշվետվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ.2012-2013 հաշվետվություն

Read More >>

2009-2011 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2009-2011 Ներկայացված հաշվետվության մեջ ամփոփված են 2009-2011 թթ. գործունեության ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված բոլոր նախաձեռնությունները, արձանագրված հաջողություններն ու շահառուների կյանքում կատարված դրական փոփոխությունները՝ ՀԿ-ի նպատակային ոլորտներին համապատասխան: Հաշվետվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ. 2009-2011 տարեկան հաշվետվություն

Read More >>

2005-2008 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2005-2008 Տարեկան զեկուցում կարող եք մանրամասն տեղեկատվություն գտնել 2005-2008 թվականների ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի գործունեության, իրականացրած ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Հաշվետվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ. 2005-2008 Տարեկան հաշվետվություն

Read More >>

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Ցանկանում ենք հայտնել, որ այսօր կայացավ «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» / “STRONG CSOs” ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում հաղթած ծրագրերի պայմանագրերի կնքման պաշտոնական արարողությունը: Ուրախ ենք տեղեկացնել, որ “STRONG CSOs” ծրագրի թիմի և «Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ-ի միջև քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ շուրջ մեկտարյա ինտենսիվ, կառուցողական և արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ս.թ.-ի հոկտեմբերի 1-ից ԳՈՒՄ ՀԿ-ն կմեկնարկի «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ…

Read More >>

ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Կազմակերպական կարողությունների զարգացման շրջափուլի ընթացքում սեպտեմբերի 23-ին հանդիպեցինք Արմավիր քաղաքում համայնքային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ:   Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք կազմակերպության ֆինանսական կայունության ապահովման առաջնային սկզբունքներին և ֆոնդահայթայթման ավանդական հարթակներին:  Կարևորելով մեր գործընկեր կազմակերպությունների երկարաժամկետ կայունության և շահառուների հետ աշխատանքի շարունակականության ապահովումը՝ հատուկ շեշտադրումներ կատարեցինք ֆոնդահայթայթման այլընտրանքային մեթոդների ներդրման  և կիրառման անհրաժեշտության վրա:      …

Read More >>

՛՛ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ՛՛ ՀԿ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

՛՛ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ՛՛ ՀԿ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՛՛Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում՛՛ ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Ջերմուկ համայնքում՝ Մ. Գորկու անվան թիվ 1 դպրոցում, տեղի ունեցավ ՛՛Ապագայի շողեր՛՛ կրթական, սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադրման պաշտոնական շնորհանդեսը: Շնորհադեսը նպատակ ուներ կազմակերպության շահառուներին՝ Ջերմուկ համայնքի (Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ բնակավայրեր) բնակիչներին, Տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնես հատվածի ընկերությունների ավելի քան 100 ներկայացուցիչներին ներկայացնելու կազմակերպության՝ դեռևս 2015 թվականից ՛՛Լիդիան Արմենիա՛՛ ընկերության…

Read More >>