ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր

ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

05 օգոստոս, 2017թ.

ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս

ՀՀ, ք. Երևան

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է թիրախ մարզերում Քաղաքացիական հասարակության կառույցների/այսուհետ՝ ՔՀԿ/, Տեղական ինքնակառավարման մարմինների/այսուհետ՝ ՏԻՄ/ և Բիզնես կառույցների/այսուհետ՝ Բիզնես/ միջև համագործակցության ձևավորմանն ու խթանմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի  ծրագրի  մասնակից[1] տեղական ՔՀԿ-ները: Ոչ ֆորմալ խմբերը  ծրագրին կարող են մասնակցել ծրագրի մասնակից  պետական գրանցում ունեցող կազմակերպությունների հետ համատեղ: Ցանկը կցվում է:

Ստորև ներկայացված են Դրամաշնորհային ծրագրի նպատակը, խնդիրները, ծրագիր առաջարկ գրելու ուղենիշները, ծրագիր առաջարկի կառուցվածքը, վերջինիս ներկայացվող պահանջները, ծրագիր-առաջարկների գնահատման և ընտրության ընթացակարգը և չափանիշները:

I.ՆՊԱՏԱԿ

Աջակցել թիրախ մարզերում ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և Բիզնեսի միջև համագործակցությանը՝ խթանելով համայնքային նախաձեռնությունների համատեղ իրականացումը: 

ԽՆԴԻՐՆԵՐ

  • Խթանել արդյունավետ երկխոսություն ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և Բիզնեսի միջև
  • Զարգացնել ՔՀԿ-ՏԻՄ-Բիզնես համագործակցային աշխատանքի մոդելը
  • Աջակցել թիրախ մարզերի համայնքային հիմնախնդիրների լուծմանը՝ ՔՀԿ-ՏԻՄ-Բիզնես համագործակցության արդյունքում:

Սույն նպատակից և խնդիրներից ելնելով՝ ծրագրի այս փուլում նախատեսվում է տրամադրել թվով 7 դրամաշնորհ` Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ծրագրի մասնակից ՔՀԿ-ներին: Ներկայացվող ծրագիր առաջարկները պետք է ուղղված լինեն  թիրախ մարզերում ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի և Բիզնես սեկտորի համագործակցությամբ համայնքային հիմնախնդիրների  լուծմանը:  ՔՀԿ-ները կարող են հանդես գալ նաև կոալիցիոն ծրագիր առաջարկներով:

Համայնքային հիմնախնդիրները կարող են ընտրվել թիրախ մարզերում ՔՀԿների, ՏԻՄերի և բիզնես սեկտորի ներկայացուցիչների կողմից ս/թ հուլիս ամսին Գորիսում, Աշատարակում և Գավառում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովների արդյունքում վեր հանված հիմնախնդիրներից, որոնց ցանկը ըստ տարածաշրջանների կցվում է: Համայնքային հիմնախնդիրների ընտրությունը չի սահմանափակվում ներկայացված ցանկով, ՔՀԿները կարող են հանդես գալ նաև այլ  հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագիր առաջարկներով:

             Սույն դրամաշնորհային ծրագրերը կմեկնարկեն ոչ շուտ քան 2017թ-ի սեպտեմբերի 15-ը: Սույն դրամաշնորհային ծրագրերի իրականացումը պետք է ավարտված լինի ոչ ուշ,  քան 2017թ.-ի հոկտեմբերի 31-ը:

III.  Ծրագիր առաջարկ  գրելու ուղենիշներ ու պահանջվող փաստաթղթեր

Այս բաժնում ներառված են ծրագիր առաջարկի կառուցվածքը և փաթեթում պահանջվող փաստաթղթերի շարքը:

Այն ծրագիր առաջարկները, որոնք չեն ընդգրկում պահանջվող ողջ տեղեկատվությունը, գերազանցում են էջերի թույլատրելի սահմանը կամ չեն համապատասխանում ներկայացված ուղենիշներին, չեն քննարկվի:

[1] Ծրագրի մասնակից համարվում են այն 153 ՔՀԿ-ները, որոնք ներկայացրել են ծրագրի մասնակցության հայտ և մասնակցում են ԳՈՒՄ ՀԿ-ի  կազմակերպած դասընթացներին ու կարողությունների զարգացման այլ միջոցառումներին:

Ստորև կցված են  ծրագիր առաջարկ ներկայացնելու բոլոր ձևաչափերը՝

Application form

Annex 1-Workplan_arm

Annex 2-Budget_arm

Annex 3-Budget-Narrative_arm

Հիմնախնդիրներ 3 համաժողովներից-Գորիս,Գավառ,Աշտարակ

ՔՀԿ-ների ցանկ