ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Տարածաշրջանային համաժողով
Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարար հատվածի ավելի քան 80 ներկայացուցիչների համար հուլիսի 13-ին, Աշտարակ քաղաքում ընդհանուր հարթակ էր ստեղծվել «Համայնքների ձայնը» լսելի դարձնելու և միջոլորտային փոխհամագործակցության ճանապարհներ ուղենշելու համար:
Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման զարգացման» ծրագրի շրջանակներում: