«Համայնքային անկյուն» երիտասարդական ռեսուրս կենտրոնի բացում

«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում ս/թ. մարտի 23-ին Տեղ բնակավայրում տեղի է ունեցել «Համայնքային անկյուն» երիտասարդական ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը։ Մասնակիցներից յուրաքանչյուրին տրամադրվել է հավաստագիր «Համայնքային զարգացում և մասնակցություն», «Առաջնորդություն», «Կամավորություն», «Շահերի պաշտպանություն» և «Մոնիտորինգային հմտություններ» թեմաներով դասընթացներին մասնակցության համար։ Հանդիպմանը ներկա էին «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը, Տեղի համայնքապետարանի ներկայացուցիչ Նազիկ Բաղդասարյանը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Տեղ խոշորացված համայնքի երիտասարդների դերն ու մասնակցությունը համայնքային զարգացման գործընթացներում՝ կարևորելով…

Read More >>

«ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ». ծրագրի միջնաժամկետ արդյունքների ներկայացում կլոր սեղան-քննարկում- տեսանյութ

Սյունիքի 3 համայքներում այլևս առկա են տեղական սոցիալական պլանները և տեղական սոցիալական ծրագրերի փորձարկումն արդեն իսկ ընթացի մեջ է։ Այս առիթով սույն թվականի մարտի 9-ին Հիլֆսվերկ Ինթերնեյշնլը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն համատեղ կազմակերպել են «ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ» ծրագրի միջնաժամկետ արդյունքների ներկայացմանը նվիրված տարածաշրջանային կլոր սեղան-քննարկումը։ Կլոր սեղան-քննարկման նպատակն էր «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ՝ ի նպաստ հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների»…

Read More >>