ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Իրականացման օրը՝ 04․05․2019թ․ Իրականացման ժամը՝ 11։00 Իրականացման վայրը՝ ՀՀ , ք. Երևան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Մանուգյան լսարան 80 աշակերտներ հաղթելով 1635 մասնակիցների ներկայանալու են Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի եզրափակչում Հայաստանի Հանրապետությունում անցկացված 13 տարածաշրջանային մրցույթներից հետո, 7-12-րդ դասարանների 80 աշակերտներ հնարավորություն ունեն մրցելու Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի եզրափակչում, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուգյան լսարանում, շաբաթ օրը` մայիսի 4-ին, ժամը 11-ին: Մրցույթը մարտահրավեր է նետում…
ՊԱ Ազգային մրցույթ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱԼԱՑՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԿ-Ի ՄԻՋԵՎ
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/12/For-Web.jpg)
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱԼԱՑՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԿ-Ի ՄԻՋԵՎ Ուրախ ենք տեղեկացնել, որ 2018թ.-ի դեկտեմբերի 24-ին Համագործակցության հուշագրի կնքման արդյունքում Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ն և Կրթության ազգային ինստիտուտը ֆորմալացրեցին համագործակցությունը՝ համատեղ ջանքերի ներդրմամբ խթանելու անգլերեն լեզվի զարգացմանը ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարնների աշակերտների շրջանում։ 2019թ.-ի ընթացքում անգլերեն լեզվի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ներառելու են՝ «Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը» (NPRC com), «Ստեղծարար անգլերեն» նորարական ամառային դպրոցը, իսկ 2020-2022…
ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ│2019
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/12/nprc-save-the-date1-600x338-600x338.jpg)
ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ 2019 Ինչու մասնակցել պոեզիայի և ասմունքի 2019թ.-ի ազգային մրցույթին Ինչ է պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը (NPRC) անգլերեն լեզվի ամենամյա հանրապետական մրցույթ է Հայաստանի դպրոցների աշակերտների համար (7-12-րդ դասարաններ): Աշակերտները ուսումնասիրում, վերլուծում և անգլերեն լեզվով ներկայացնում են բանաստեղծություններ և ելույթներ՝ ընտրելով համապատասխան դասարանների համար ներկայացված ցանկից: Մրցույթի գրանցումը և բանաստեղծությունները հասանելի կլինեն մրցույթի պաշտոնական վեբ կայքում՝ http://nprcarmenia.com/, 2019 թվականի հունվարի…
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/11/advisory-board.png)
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ”Գործընկերություն և ուսուցում”│ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում խորհրդի անդամներին, ովքեր մեծապես աջակցում են Պոեզիայի ազգային մրցույթի և ստեղծարար անգլերեն ճամբարի առաջխաղացմանը: ԼԵՅ ՔԱՐԹԸՐ Լեյ Քարթըրը մրցույթի գործունեությանը դեռևս 2016 թվականին է ընդգրկվել, իսկ որպես խորհրդի անդամ միացել է 2018 թվականի աշնանը: Որպես Միացյալ Նահանգների արտաքին ծառայության աշխատակից՝ նա հետաքրքրված է արվեստով և աջակցում է երիտասադական կրթական ծրագրերին: Նա Հայաստանում ապրել է 3,5 տարի, երբ նրա ամուսինը ՀՀ-ում Ամերիկայի…
ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ 2018թ.-ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/05/33100577_794136407462583_4734238061200670720_n-600x404.jpg)
ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ 2018թ.-ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ Ս.թ. մայիսի 20-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի և Ամերիկայի Խաղաղության կորպուսի կամավորների համատեղ ջանքերի արդյունքում կայացավ Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակից դարձան Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվող տարածաշրջանային փուլերի 7-12-րդ դասարանների հաղթող 60 աշակերտները: Մրցույթը մարտահրավեր էր նետել աշակերտներին զարգացնելու իրենց հմտությունները և արտասանելու անգլերեն լեզվով: Այս տարվա մրցույթի թեման էր «Ի՞նչն է մեզ մարդ…
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և ՈՒՍՈՒՑՈՒՄ»/ԳՈՒՄ ՀԿ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/03/NPRC-Logo-600x386.jpg)
Մամուլի հաղորդագրություն Խաղաղության Կորպուսի կամավորները և «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Հայաստանում իրականացնում են անգլերեն լեզվի Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթ Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը (nprcarmenia.com) թևակոխել է իրականցման 8-րդ տարեշրջանը` հնարավորություն տալով ՀՀ 7-12-րդ դասարանների աշակերտներին մրցույթի շրջանակներում մրցելու և եզրափակչին իրենց մրցանակային տեղը զբաղեցնելու, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Սկիզբ առնելով 2010 թվականին Հրազադանում Խաղաղության կորպուսի կամավորի ջանքերով` այժմ մրցույթը իրականացվում…
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/02/nprc-save-the-date1-600x338.jpg)
Պոեզիայի ԵՎ Ասմունքի Ազգային Մրցույթ 2018 Սյունիքի մարզի աշակերտները կմրցեն Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ անցկացվող ազգային մրցույթում Սյունիքի մարզի տարբեր դպրոցների աշակերտներ պայքարելու են Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի (nprcarmenia.com) մարտին կայանալիք ազգային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: 7-12-րդ դասարանների աշակերտներն արդեն ջանասիրաբար պատրաստվում են, սովորում են բանաստեղծությունները իրենց անգլերենի ուսուցիչների և գյուղերում ու քաղաքներում ապրող ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների օգնությամբ: Գորիսի մրցույթը տեղի կունենա 2018 թ.-ի մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ…
ՔՐՈՆԻՄԵԹ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԵՎ ՊՈԵԶԻԱՅԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ
![](https://gumiso.am/wp-content/uploads/2018/01/nprc-save-the-date1-600x338.jpg)
Քրոնիմեթ բարեգործական հիմնադրամը սատարում է անգլերեն լեզվով ասմունքի և պոեզիայի Սյունիքի տարածաշրջանային մրցույթին Սյունիքի մարզում գործող պղնձի արդյունահանման միջազգային ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ճյուղը` «Քրոնիմեթ» բարեգործական հիմնադրամը, համագործակցում է «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի հետ` հնարավորություն ընձեռելով Սյունիքի դպրոցականներին` բարելավելու անգլերեն բանավոր խոսքը` դարձնելով նրանց ավելի մրցունակ ուսման մեջ և աշխատաշուկայում: «Քրոնիմեթ» բարեգործական հիմնադրամը կհանդիսանա 2018 թ.-ի մարտին Սիսիանում, Գորիսում և Կապանում կայանալիք մարզային մրցույթների բացառիկ հովանավորը: Մրցույթն…
Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի մասին
![](https://gumiso.am/wp-content/uploads/2017/08/nprc-save-the-date1.png)
Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը ստեղծվել է 2010 թվականին Հրազդան համայնքում ապրող Խաղաղության կորպուսի կամավորի և իր հայ գործընկերոջ կողմից: Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթի նպատակն է 7-12-րդ դասարանների աշակերտներին հնարավորություն տալ ոչ միայն մրցակցելու իրենց հասակակիցների հետ ակադեմիական համատեքստում, այլ սովորել և հասկանալ հանրային խոսքի արվեստը Արևմտյան բանաստեղծություները և պոեզիան անգլերեն լեզվով ուսումնասիրելիս: Մրցույթը բաղկացած է 3 փուլերից, որը թույլ է տալիս մասնակիցներին ցույց տալ իրենց անգլերենի իմացությունը պոեզիայի միջոցով: Նախ,…
Աջակցեք 2018 թվականին կայանալիք մրցույթին
![](https://gumiso.am/wp-content/uploads/2017/08/donate-600x228.png)
2018 թվականին կայանալիք Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթը ֆինանսավորվելու է միայն նվիրատվությունների միջոցով: Այս մրցույթը գոյություն ունի, քանի որ Ձեզ նման դոնորները գիտեն, որ Հայաստանի ապագայի համար առաջնահերթ է բարելավել լեզուն և հանրային խոսքի հմտությունները, քննադատական մտածողությունը և ինքնավստահության ձևավորումը երիտասարդների շրջանում: Շնորհակալություն, որ աջակցում եք Հայաստանի վաղվա ապագան կերտող երիտասարդ սերնդի կայացմանը: ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԻՄԱ