ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Կազմակերպական կարողությունների զարգացման շրջափուլի ընթացքում սեպտեմբերի 23-ին հանդիպեցինք Արմավիր քաղաքում համայնքային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք կազմակերպության ֆինանսական կայունության ապահովման առաջնային սկզբունքներին և ֆոնդահայթայթման ավանդական հարթակներին:

 Կարևորելով մեր գործընկեր կազմակերպությունների երկարաժամկետ կայունության և շահառուների հետ աշխատանքի շարունակականության ապահովումը՝ հատուկ շեշտադրումներ կատարեցինք ֆոնդահայթայթման այլընտրանքային մեթոդների ներդրման  և կիրառման անհրաժեշտության վրա:

                                               

Հանդիպման երկրորդ մասում,  պայմանագրերի ստորագրման արարողությանբ, ազդարարվեց Արմավիրի մարզի Լուկաշին և Արգավանդ համայնքներում իրականացվող միջսեկտորալ (ՔՀԿ-ՏԻՄ-Բիզնես) համագործակցության վրա հիմնված երկու կարևոր  նախաձեռնությունների մեկնարկը: «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից ֆինանսավորված 7 դրամաշնորհային նախաձեռնություններից երկուսը, որոնք կոչված են համայնքներում առկա հիմնախնդիրների լուծման գործում փոխհամագործակցության և ռեսուրսների համաներդրման հաջող փորձի վրա մշակելու այնպիսի իրատեսական մոդելներ, որոնք հնարավորություն կտան ուղենշել համայնքային զարգացման արդյունքահեն մոտեցումներ:

                                 

Բարի երթ ենք մաղթում համայնքային զարգացման բոլոր 7 նախաձեռնություններին, որոնց վերաբերյալ հավելյալ մանրամասներին և իրականացման ընթացքին կհետևենք միասին:

 

*ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր