Միասին Հանուն Սոցիալական Համայնքների

Սույն թվականի հունվարի 25, 26, 27-ին կայացավ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի թիրախ համայնքներում ձևավորված միջոլորտային գերատեսչական խմբերի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը։ Եռօրյա դասընթացին մասնկացել են Գորիս, Տաթև և Սիսիան համայնքների միջոլորտային գերատեսչական խմբերից ձևավորված մոնիտորինգային հանձնախմբերի անդամները ընդհանուր՝ 20 մասնակից։ Դասընթացի օրակարգը ներառել է հետևյալ թեմաները՝ Համայնքի բյուջե. հիմնական հասկացությունները և սկզբունքները Բյուջետավորման գործընթացի մասնակցայնությունը Համայնքի բյուջեի հաշվետվողականության ապահովումը Խնդրի սահմանում և շահերի պաշտպանության նպատակների…

Read More >>

Աջակցություն Գորիսում մնացած արցախցի երեխաներին

«Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունն է ցուցաբերում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Գորիսում մնացած երեխաներին: Մեր աշխատակիցները երեխաներին հանձնեցին ինտերակտիվ և սեղանի զարգացնող խաղեր, որոնք նրանց առօրյան փոքր-ինչ հետաքրքրություն կմտցնեն։

Read More >>

Ամփոփվեցին կարողությունների զարգացման դասընթացները

«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Մոնիտորինգային հմտություններ» թեմայով դասընթաց, որով էլ ամփոփվել է կարողությունների զարգացման դասընթացները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հետևյալ թեմաները՝ Մոնիտորինգի նպատակները, մոնիտորինգի անցկացում, մոնիտորինգի արդյունքների մշակում, արդյունքների համախմբում, վերլուծում և ամփոփում։ Թեման ամրապնդելու համար երիտասարդները կատարել են գործնական առաջադրանքներ։ Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Read More >>

«Համայնքային անկյուն»- «Կամավորություն» թեմայով դասընթաց

«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Կամավորություն» թեմայով դասընթաց։ Դասընթացի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ ինչ է կամավորությունը, ինչով է տարբերվում կամավորական աշխատանքը վարձատրվող աշխատանքից, կամավորի պարտականությունները։ Վերջում թեման ամփոփվեց գործնական աշխատանքով։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Read More >>