Հունիսի 30-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսում/Միրհավ հյուրանոցային համալիր/ և Սիսիանում/Հ. Սահյանի անվան մշակույթի տուն/ կազմակերպել է «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումներ:
Ծրագիրն իրականացվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արեվելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացվում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»/ ՀԽՀԿ ՀԿ-ի գործընկերությամբ:
«Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի նպաստելու Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան համայնքներում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների գործընթացների իրականացմանը՝ ընտանեկան աջակցության համագործակցային մոդելի ներդրմամբ և այդ գործընթացներում ՔՀԿ-ների և սոցիալական աշխատողների դերի բարձրացմամբ:
Ծրագրի մեկնարկային հանդիպումները նպատակ ունեին շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնելու ծրագրի նպատակը, նախատեսվող միջոցառումները և քննարկելու համագործակցության հնարավորությունները:
Մեկնարկային հանդիպումներին մասնակցել են Գորիսի և Սիսիանի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, Զբաղվածության տարածքային կենտրոնների, համայնքապետարանների հոգաբարձության և խնամակալության խորհուրդների, տարածքային մանկավարժահոգեբանակ աջակցության կենտրոնների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:
Մեկնարկային հանդիպումների մասնակից շահագրգիռ բոլոր կողմերը կարևորել են ծրագրի իրականացումը և համագործակցության պատրաստակամություն հայտնել ծրագրի իրականացման ընթացքում: