ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ │ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ │ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏՆԵՐՆ ՈՒ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ Հունիսի 30 – Հուլիսի 14, 2019 թ. Գորիս, Հայաստան «Սյունիքի մարզի հայկական ուտեստներն ու ըմպելիքները» երկշաբաթյա հագեցած ամառային դպրոց է, որի շրջանակներում մասնակիցները կծանոթանան Սյունիքի մարզի յուրահատուկ խոհանոցին, կուսումնասիրեն տասնյակ ուտեստների և ըմպելիքների պատրաստման եղանակները, կկատարելագործեն բաղադրատոմսերի պատմության և պատրաստման գաղտնիքների վերաբերյալ ունեցած գիտելիքները: Ամառային դպրոցը հիանալի առիթ է հայկական ազգային և տարածաշրջանային մշակությով հետաքրքրվողների համար՝ բացահայտելու մշակույթի անբաժան մասը կազմող խոհանոցի…

Read More >>

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. մասնակցության հրավեր

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. մասնակցության հրավեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու իր կողմից պարբերաբար կազմակերպվող կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հերթական դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի  19-ից 22-ը ԵՀՀ գրասենյակում, Երևան, Ազատության 1/21 բն. 22։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումները։ Դպրոցի մասնակիցները կծանոթանան կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը և ձեռք կբերեն խաղաղարարության որոշակի փորձ։ Դպրոցի նպատակն է. Զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության խաղաղարարական կարողությունները` մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ…

Read More >>

Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց

Աղբյուր՝  www.araratinfotun.blogspot.am 2017 թվականի ապրիլի 27- ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»  ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` Արարատի Ինֆոտանը: Դասընթացը նախատեսված է Արարատի մարզի Արարատ քաղաքում և հարակից  համայնքներում գործող ՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի  մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին: Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան…

Read More >>

«Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ»

    ՔՀԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՐՋԱՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ   ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկում է ՔՀԿ կարողությունների զարգացման շրջափուլը, որը կիրականացվի ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների  և ոչ ֆորմալ խմբերի համար: Կարողությունների զարգացման շրջափուլը ներառում է՝ Դասընթացներ Անհատական և խմբային խորհրդատվություններ Քոչինգ Սեմինար-քննարկումներ Ֆորումներ Համաժողովներ Ծրագրի շահառու կազմակերպությունները…

Read More >>