ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՔՀԿ_ՆԵՐԻ, ՏԻՄ-ԵՐԻ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՍԵԿՏՈՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Արդյունավետ համագործակցություն ձևավորելու երկխոսությունը կայացավ նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-երի, ՏԻՄ- երի և Բիզնես սեկտորի ներկայացուցիչների միջև

Հուլիսի 14-ին Գավառ քաղաքում «Համայնքների ձայնը, զարգացման հեռանկարները» տարածաշրջանային համաժողովի շրջանակներում շատ արդյունավետ երկխոսություն կայացավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և Բիզնես սեկտորի ներկայացուցիչների միջև:
Տարածաշրջանային համաժողովին մասնակցեցին վերոնշյալ մարզերի մարզպետարանների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, ՔՀԿ-ների և բիզնես սեկտորի թվով 87 ներկայացուցիչներ:


Ստորև համաժողովի մասնակիցներից մի քանի հետադարձ կարծիք է համաժողովի ամփոփումից.
***


«Շնորհակլություն եմ հայտնում ԳՈՒՄ ՀԿ-ի ողջ թիմին, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պրն. Գիլոյանին, որ մեզ հետ միասին աշխատեց և մեր ձայնը լսելի կդարձնի նաև կառավարությունում, ուզում եմ ավելացնել, որպես ՏԻՄ ներկայացուցիչ ինձ համար ավելի ուսուցողական էր այս համաժողովը, որովհետև կկարողանամ համագործակցային աշխատանքի այս փորձը տարածել մեր համայնքում»,- Արմեն Հովհաննիսյան, Վարդենիկ համայնք:
***


«Շնորհակալություն ԳՈՒՄ ՀԿ-ի թիմին, սա աննախադեպ մի հարթակ է, դեռ այսպիսի բան չէր եղել, որ 3 կողմերը՝ ՏԻՄ, Բիզնես, ՔՀԿ, նստեին մեկ սեղանի շուրջ, կոչ եմ անում բոլորիդ, որպեսզի ձեր համայնքներում այս համագործակցությունը նույն մոդելով շարունակեք, – Աշոտ Գիլոյան, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ՏԻ վարչության պետ
***


«Ինձ քիչ բան մնաց ասելու, որովհետև մասնակիցներն ամեն ինչ ասացին ամփոփելիս: Մեր ակնկալիքներն արդարացան, մենք սկսեցինք երկխոսել, համոզվեցին, որ ունենք ներուժ: Մենք համոզվեցինք, որ պետք է ոչ թե մրցակցել, այլ համգործակցել, եկե´ք համադրենք մեր ջանքեր, սա է մեր երկիրը ավելի լավը դարձնելու բանալին», – Արտաշես Տոռոզյան, ԳՈՒՄ ՀԿ:

***
«Շնորհակալություն եմ հայտնում ԳՈԻՄ ՀԿ-ին իր ծավալած գործունեության համար, վերջին ժամանակներում իրականարցած բոլոր դասընթացների համար, հետողականության համար: Ես այսօր ավելի շատ եկել եմ շնորհակալություն հայտնելու: Այսօր մենք մոտ 80 տոկոսով կողմնորոշվեցինք, թե ինչպես պետք է աշխատենք հետագայում: Քաջալարվեք սիրելի ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ուրախ եմ, որ այսքան երիտասարդներ եմ տեսնում այստեղ, ես նոր շարժ տեսա երիտասարդ սերդնի մեջ», – Դոնարա Աբրահամյան Ռոնվիր ինթերնեշնլ կազմակերպության նախագահ: