ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի ֆինանսավորմամբ, «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» Բարեգործական հիմնադրամի/HDP, «Զանգակատուն» ԲՀԿ–ի համագործացությամբ 2017թ. մարտից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացնում է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրը:
- Ծրագրի նպատակն է՝
նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը` որպես համայնքի բնակիչների և սոցիալապես խոցելի խմբերի բարեկեցության ապահովման միջոց:
- Շահառուներն են՝
- Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքների ֆերմերներ,
- ջերմոցների սեփականատերեր,
- գյուղատնտեսական մթերք արտադրողներ
- «Զանգակատուն» ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների ուսուցում անցած աղջիկներ ու կանայք:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ կցված տեղեկագրից՝ newesletter about Lidyan project – 23.08.2017