ԼԱՄՓ միջոցառում

Դեկտեմբերի 10-ին և 18-ին «Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի կողմից կազմակերպվել էր ԼԱՄՓ (լինելով ակտիվ միացիր փոփոխության) միջոցառումները Գորիս և Վարդենիս համայնքներում։ Միջոցառմանը բարձրաձայնվել են երիտասարդներին հուզող բազմաթիվ համայնքային հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները։ Մասնակիցներն իրենց մոտիվացիան փոխանցել են հանդիսատեսին՝ նրանց էլ մասնակիցը դարձնելով իրենց ելույթին։ ԼԱՄՓ-ն այսօր իսկական տոն դարձավ մի խումբ ակտիվ, խելացի, ժպտադեմ և կենսուրախ երիտասարդների համար: Ծրագիրն իրականացվում է…

Read More >>

Երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացներ

«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են երիտասարդների կարողությունների զարգացման դասընթացները։ Երիտասարդների համար իրականացվել է «Շահերի պաշտպանություն» թեմայով դասընթաց։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ Շահերի պաշտպանություն Շահերի պաշտպանության մակարդակները Շահերի պաշտպանության գործիքակազմը Շահերի պաշտպանության քայլերը ՇՊ հիմնախնդրի բացահայտում։ Դասընթացի ընթացքում երիտասարդները կատարել են գործնական աշխատանք, վեր են հանել համայնքային հիմնախնդիրներ, որոնց լուծման համար մշակելու են տարբեր ուղիներ՝ հիմնվելով ստացած գիտելիքիների և հմտությունների պաշարի վրա։ Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները նպատակ ունեն…

Read More >>

Կարողությունների զարգացման դասընթացներ

«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում շարունակվում են կարողությունների զարգացման դասընթացները։ Երիտասարդների համար իրականացվել է «Առաջնորդություն» թեմայով դասընթաց, որի ընթացքում ներկայացվել է՝ առաջնորդության էությունը և բնորոշ հատկությունները, առաջնորդության և կառավարման տարբերությունները, առաջնորդության պատմությունը, առաջնորդի տեսակները կառավարման պրակտիկայում, առաջնորդման սկզբունքները, առաջնորդի ֆունկցիաններն ու հմտությունները։ Դասընթացը հագեցած է եղել ինտերակտիվ մեթոդներով, գործնական առաջադրանքներով, ինչն էլ երիտասարդներին ամենաշատն է ոգևորել։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Read More >>