Արդյունավետ համագործակցություն ձևավորելու երկխոսությունը կայացավ նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-երի, ՏԻՄ- երի և Բիզնես սեկտորի ներկայացուցիչների միջև Հուլիսի 14-ին Գավառ քաղաքում «Համայնքների ձայնը, զարգացման հեռանկարները» տարածաշրջանային համաժողովի շրջանակներում շատ արդյունավետ երկխոսություն կայացավ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և Բիզնես սեկտորի ներկայացուցիչների միջև: Տարածաշրջանային համաժողովին մասնակցեցին վերոնշյալ մարզերի մարզպետարանների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, ՔՀԿ-ների և բիզնես սեկտորի թվով 87 ներկայացուցիչներ: Ստորև համաժողովի մասնակիցներից մի քանի հետադարձ կարծիք…
Month: July 2017
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Տարածաշրջանային համաժողով Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարար հատվածի ավելի քան 80 ներկայացուցիչների համար հուլիսի 13-ին, Աշտարակ քաղաքում ընդհանուր հարթակ էր ստեղծվել «Համայնքների ձայնը» լսելի դարձնելու և միջոլորտային փոխհամագործակցության ճանապարհներ ուղենշելու համար: Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման զարգացման» ծրագրի շրջանակներում:
ԱՄՆ ՄԶԳ-Ն ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՄ ՀԿ-Ի ՀԵՏ
Դեբորա Գրիզերը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, բացման խոսքով հանդես եկավ Համայնքների ձայնը համաժողովին` արտահայտելով իր ուրախությունը համագործակցելու ԳՈՒՄ ՀԿ-ի հետ Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման նպատակով: ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված համաժողովը համախմբեց բիզնես, ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներին` իրականացնելու միջոլորտային նախաձեռնություններ, որը կնպաստի համայների հզորացմանը Հայաստանում: _________________________________________________________________________________________________ USAID Head of Mission Armenia Deborah Grieser opened the Community Voice conference July 3, 2017 in Goris and spoke of her delight…
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՁԱՅՆԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Տարածաշրջանային համաժողով Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Տեղական ինքնակառավարման մարմինների, Քաղաքացիական հասարակության կառույցների և բիզնես սեկտորի թվով 93 ներկայացուցիչներ հուլիսի 10-ին, Գորիս քաղաքում համախմբվել էին բարձրացնելու «Համայնքների ձայնը» և քննարկելու համայնքների զարգացման հեռանկարները: Վերոնշյալ բոլոր շահագրգիռ կողմերին համախմբել էր ԳՈՒՄ ՀԿ-ն «ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման զարգացման» ծրագրի շրջանակներում: Համաժողովին ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն …
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՅՑ ԴԵՊԻ ԼՈՒԿԱՇԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանկներում հուլիսի 5-ին ,,Գնդեվազի հավաքման կետ,, Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր անդամների համար կազմակերպեց փորձի փոխանակման այցելություն դեպի Արմավիրի մարզի Լուկաշին համայնք: Այցելության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ,,Լուկաշին Գյուղատնտեսական Ասոցիացիա,, Սպառողական կոոպերատիվի գործունեությանը որպես սոցիալական ձեռնարկատիրություն՝ մասնավորապես կառավարաման կառուցվածքին, առանձնահատկություններին ու առավելություններին, դժվարություններին և դրանց հաղթահարման ուղիներին, ինչպես նաև համայնքում առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: …
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱԳԾԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հուլիսի 3-4-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մեր շահառու կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան մասնակցելու «Ծրագիր առաջարկի նախագծում և կառավարում» թեմայով երկօրյա դասընթացին: Սյունիքի մարզում դասընթացը տեղի ունեցավ Կապան, իսկ Վայոց ձոր մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում: Երկօրյա դասընթացների արդյունքում մասնակիցները ծանոթացան ծրագիր առաջարկի նախագծման հիմնաքարային հասկացություններին: Դասընթացների արդյունքում մասնակիցները աշխատեցին խմբերով և մշակեցին համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի քանի համագործակցային ծրագրերի նախագծեր: Հարկ է նշել, որ համայնքային հիմնախնդիրները…