«ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ» ՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Օգոստոսի 27-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում իր գործընկեր կազմակերպությունների՝ ԳՈՒՄ ՀԿ-ի և Զանգակատուն ՀԿ-ի աջակցությամբ «Ապագայի շողեր» ՀԿ-ն կազմակերպեց «Ջերմուկ հանդիքրաֆթ» սոցիալական ձեռնարկության երկրորդ ցուցահանդես-վաճառքը: Ցուցահադես-վաճառքների ընթացքում նկատվեց հանրային հետաքրքրվածության և մասնակցության բարձր մակարադակ, որի շնորհիվ համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ավելի քան 800-850 ներկայացուցիչներ ըստ արժանվույն գնահատեցին ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքներին մասնակից 120 գնորդներ ձեռք բերեցին 155 ձեռագործ հուշանվերներ ու աքսեսուարներ: Ընդհանուր հասույթը կազմեց…

Read More >>

Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի մասին

Պոեզիայի և ասմունքի  ազգային մրցույթը ստեղծվել է 2010 թվականին Հրազդան համայնքում ապրող Խաղաղության կորպուսի կամավորի և իր հայ գործընկերոջ կողմից: Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթի նպատակն է 7-12-րդ դասարանների աշակերտներին հնարավորություն տալ ոչ միայն մրցակցելու իրենց հասակակիցների հետ ակադեմիական համատեքստում, այլ սովորել և հասկանալ հանրային խոսքի արվեստը Արևմտյան բանաստեղծություները և պոեզիան անգլերեն լեզվով ուսումնասիրելիս: Մրցույթը բաղկացած է 3 փուլերից, որը թույլ է տալիս մասնակիցներին ցույց տալ իրենց անգլերենի իմացությունը պոեզիայի միջոցով: Նախ,…

Read More >>

Աջակցեք 2018 թվականին կայանալիք մրցույթին

2018 թվականին կայանալիք Ասմունքի և պոեզիայի ազգային մրցույթը ֆինանսավորվելու է միայն նվիրատվությունների միջոցով: Այս մրցույթը գոյություն ունի, քանի որ Ձեզ նման դոնորները գիտեն, որ Հայաստանի ապագայի համար առաջնահերթ է բարելավել լեզուն և հանրային խոսքի հմտությունները, քննադատական մտածողությունը և ինքնավստահության ձևավորումը երիտասարդների շրջանում: Շնորհակալություն, որ աջակցում եք Հայաստանի վաղվա ապագան կերտող երիտասարդ սերնդի կայացմանը: ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԻՄԱ

Read More >>

2017 թվականի ազգային մրցույթի հաղթողներ

1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները (Ձախից աջ): Էմիլիա Սիմոնյան (11-րդ դասարան), Գայան Ելենա Հովնանյան (8-րդ դասարան), Արգամ Մովսիսյան (9-րդ դասարան), Նարեկ Մելքոնյան (7-րդ դասարան),Միլենա Մկոյան (10-րդ դասարան) եւ Լիանա Հաբեշյան (12-րդ դասարան) 7-րդ դասարանների հաղթողները 1-ին հորիզոնական `Նարեկ Մելքոնյան, թիվ 59 դպրոց 2-րդ հորիզոնական, Արկան Գրիգորյան, Վանաձորի թիվ 1 դպրոց 3-րդ հորիզոնական, Մերի Պուրտոյան, Վերժինե Ադամյան դպրոց Լանջաղբյուր 8-րդ դասարանների  հաղթողները  (Ձախից աջ). Լիլիթ Ասատրյան, Գայան Ելենա Հովհաննիսյան եւ Անի Հարությունյան 1-ին հորիզոնական Գայան Ելենա Հովհաննիսյան, Ավեդիսյան վարժարան, Երևան 2-րդ հորիզոնական, Անի Հարությունյան, Գյումրու թիվ 26 դպրոցի 3-րդ հորիզոնական Լիլիթ Ասատրյան, Վանաձորի թիվ 18 դպրոց 9-րդ դասարանների  հաղթողները  (Ձախից աջ). Անահիտ Բադալյան, Մարտին Ղազարյան և Արգամ Մովսիսյան 1-ին հորիզոնական Արգամ Մովսիսյան, Վանաձորի թիվ 3 դպրոց 2-րդ հորիզոնական Անահիտ Բադալյան, Կապանի թիվ 7 դպրոց 3-րդ հորիզոնական Մարտիր Ղազարյան, Սվարանցի դպրոց 10-րդ դասարանների  հաղթողները 1-ին հորիզոնական Միլենա Մկոյան, Վանաձորի թիվ 24 դպրոց 2-րդ հորիզոնական Դանիելա Դոնաթել, Այբ դպրոց 3-րդ հորիզոնական Սոնա Վարդանյան, Գորիս 11-րդ դասարանների  հաղթողները (Ձախից աջ) Մելանիա Խաչատրյան, Նունե Մարտիրոսյան եւ Էմիլիա Սիմոնյան 1-ին հորիզոնական Էմիլիա Սիմոնյան, Այբ դպրոց 2-րդ հորիզոնական Նունե Մարտիրոսյան, Շատին 3-րդ հորիզոնական, Մելանի Խաչատրյան, Կարմիր գյուղի թիվ 1 դպրոց 12 –րդ դասարանների  հաղթողները (Ձախից աջ). Անի Հովհաննիսյան, Մոնիկա Աթայան եւ Լիանա Հաբեշյան 1-ին հորիզոնական Լիանա Հաբեշյան, Ավեդիսյան վարժարան Երեւան 2-րդ հորիզոնական Անի Հովհաննիսյան, Վարդենիսի պետական քոլեջ 3-րդ հորիզոնական Մոնիկա Աթայան, Կապանի թիվ 3 դպրոց Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթ 2017 

Read More >>

«ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ» ՀԿ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Օգոստոսի 20-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքը «Ապագայի շողեր» ՀԿ-ի՝ որպես սոցիալական ձեռնարկության, կազմակերպած առաջին ցուցահանդեսն էր, որին կազմակերպությունը հանդես եկավ «Ջերմուկ Հանդիքրաֆթս» ապրանքանիշով: Ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները պատրաստվել են տեղի թվով 7 կանանց և 12 դպրոցահասակ աղջիկների կողմից, որոնք հնարավորություն ունեցան նաև վաճառել պատրաստած հուշանվերները և ձեռագործ աշխատանքները: Ցուցահանդես-վաճառքին մասնակցեցին Ջերմուկ քաղաքի, շրջակա բնակավայրերի և զբոսաշրջիկների ավելի քան 500-550 ներկայացուցիչներ: Ներկայացված բոլոր աշխատանքները արժանացան զբոսաշրջիկների և…

Read More >>

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի ֆինանսավորմամբ, «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» Բարեգործական հիմնադրամի/HDP, «Զանգակատուն» ԲՀԿ–ի համագործացությամբ 2017թ. մարտից ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացնում է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը` որպես համայնքի բնակիչների և սոցիալապես խոցելի խմբերի բարեկեցության ապահովման միջոց: Շահառուներն են՝ Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքների ֆերմերներ, ջերմոցների սեփականատերեր, գյուղատնտեսական մթերք արտադրողներ «Զանգակատուն» ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների…

Read More >>

ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

«ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիր ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ 05 օգոստոս, 2017թ. ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս ՀՀ, ք. Երևան «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է թիրախ մարզերում Քաղաքացիական հասարակության կառույցների/այսուհետ՝ ՔՀԿ/, Տեղական ինքնակառավարման մարմինների/այսուհետ՝ ՏԻՄ/ և Բիզնես կառույցների/այսուհետ՝ Բիզնես/ միջև համագործակցության ձևավորմանն ու խթանմանն ուղղված դրամաշնորհային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել…

Read More >>

«ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԻՍ և ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հունիսի 30-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսում/Միրհավ հյուրանոցային համալիր/ և Սիսիանում/Հ. Սահյանի անվան մշակույթի տուն/ կազմակերպել է «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումներ: Ծրագիրն իրականացվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արեվելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացվում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»/ ՀԽՀԿ  ՀԿ-ի գործընկերությամբ: «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի նպաստելու…

Read More >>

ԳՈՒՄ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՇԱՀԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅԱՄԲ

Օգոստոսի 2-ին ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակը հյուրընկալել էր Սյունիքի և Վայոց ձորի իր գործընկեր կազմակերպություններին «ՀԿ կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով խորհրդատվության նպատակով: Մասնակիցները իրենց հետ բերել էին իրենց կազմակերպությունների ռազմավարական պլանները, որոնք մշակվել էին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված համանուն դասընթացից հետո: Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն առանձին-առանձին դիտարկել է բոլորի ռազմավարական պլանները, կատարել անհրաժեշտ մասնագիտական միջամտություն և առաջարկություններ՝ պլանները վերջնականացնելու նպատակով:

Read More >>