ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԱԿՏԻՎ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ, ՍԱՐԱՎԱՆ Այսօր՝ հուլիսի 27-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան գյուղական բնակավայրերում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց համայնքային ժողով՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» ծրագրի շրջանակներում: Համայնքային ժողովը կազմակերպվել էր նպատակ ունենալով գյուղի բնակիչներին, ՏԻՄ-հանրային և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու հուլիս ամսվա առաջին կեսին կայացած խմբային-ոլորտային քննարկումների արդյունքում վերհանված համայնքային զարգացման հիմնախնդիրների վերլուծույթունը…
Month: July 2018
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԱՅՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԱԿՏԻՎ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ԳՈՐԱՅՔ «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 25-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղական բնակավայրերում «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպվեց համայնքային ժողով: Համայնքային ժողովը նպատակ էր հետապնում ծրագրի շահառուներին՝ գյուղի բնակիչներին, ՏԻՄ-հանրային և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու հուլիսի 9-ին և 10-ին կայացած խմբային-ոլորտային քննարկումների արդյունքում վերհանված համայնքային զարգացման հիմնախնդիրների վերծուծույթունը և առաջնահերթությունները, մասնակիցներին…
ԳՈՒՄ ՀԿ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ԳՈՒՄ ՀԿ-ն մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստին Հուլիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը։ Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ խորհրդի անդամների ներկայացում և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և զարգացման միտումները: Առաջին անգամ հասարակական խորհրդի նիստին մասնակցել է խորհրդի նորընտիր անդամ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն,…
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏԻԿՆՈՋ՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՅՑԸ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոց Այսօր՝ հուլիսի 18-ին, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» աջակցությամբ կազմակերպված «Ստեղծագործական անգլերեն» ամառային դպրոցի մասնակիցներին ճանաչողական այցով հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը ողջունեց պատվավոր հյուրին, կարևորեց ՀՀ Վարչապետի տիկնոջ այցը և մասնակցությունն ամառային դպրոցի միջոցառումներին՝ շեշտադրելով երիտասարդ սերնդի կրթման և կարողությունների զարգացման գործընթացում բոլոր…
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՄԱՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՀԱՄԱՏԵՂ ՆԵՐԴՐՄԱՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ Սույն թվականի հուլիսի 4-ին Սյունիքի մարզի Գորայք և Վայոց Ձորի մարզի Սարավան խոշորացված համայնքներում տեղի ունեցած ծրագրի ներկայացման հանդիպումներով ազդարարվեց «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «Լիդիան Արմենիա» ընկերության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում՝ համատեղ ներդրմամբ» համայնքային զարգացման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել համայնքային զարգացման գործընթացներում Գնդեվազ, Սարավան, Գորայք գյուղական բնակավայրերի կախվածությունը հանքարդյունաբերությունից: Մեծացնել համայնքների մասնակցությունը իրենց առաջնային խնդիրների լուծման…
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ │ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆ Հայտարարության ծածկագիր՝ # 2018/Ա/01 Պաշտոնը` Ծրագրի օգնական Հայտարարության սկիզբը՝ հուլիս 2 Հայտարարության վերջնաժամկետը՝ հուլիս 23 Տևողությունը` 2018 թ.օգոստոս-սեպտեմբեր Վայրը` Ջրաշատ 1, Երևան, Հայաստան Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝ Պոդլասկա տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»ի աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից մեկնարկած «Երիտասարդները, որպես համայնքի փոփոխության դերակատարներ» /SGS/ SGC-020-13 ծրագրի կոնսոցիումի անդամ «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ»…