«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ Սյունիքի մարզի Տեղ և Տաթև խոշորացված համայնքներում բացվող ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի համայնքային շրջիկ կենտրոնի տնօրենի, խմբակավարների, հոգեբանի և հաշվապահի աշխատանքի համար։ Ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի համայնքային շրջիկ կենտրոնը ստեղծվում է ԳՈՒՄ ՀԿ-ի, Սեյվ դը Չիլդրենի և Տեղ ու Տաթև խոշորացված համայնքների համայնքապետարանների համագործակցությամբ։ Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV(հայերեն) և հետաքրքրության նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։ Լրացուցիչ հարցերի…
Month: December 2020
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, ԹԱՅԴՍ կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր: Ծրագրի նպատակն է խթանել ՀՀ մարզերում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կառույցների հաշվետվողականության համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում: Մրցույթին կարող են մասնակցել խորհրդատուներ, անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն…
ՇԻՆՈՒՀԱՅՐՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԸ
«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և Ikigai Armenia-ի համատեղ ջանքերով, ինչպես նաև Տաթևի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, Շինուհայր գյուղում արցախցի երեխաների համար դեկտեմբերի 2-ին իր դռները բացեց «Երեխաների ժամանցի և զարգացման կենտրոնը»:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՑ ԳՈՐԻՍԱԲՆԱԿ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԳՈՐԾԻ «ԲԱՐԵԿԱՄ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ս/թ․ դեկտեմբերի 10-ից Գորիսում կգործի «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոն գորիսաբնակ արցախցիների համար։ Կենտրոնը բացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈւՄ ՀԿ-ի, «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեյշնլի» և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ։
«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ 8 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐՎԵՑԻՆ
Դեկտեմբերի 1-ին հավաստագրեր հանձնվեցին «Համակարգչային օպերատոր» մասնագիտական դասընթացի 8 մասնակիցների: