«Համայնքային անկյուն» ծրագրի շրջանակներում Տեղ բնակավայրում տեղի է ունեցել «Երիտասարդների մասնակցությունը Տեղ համայնքի զարգացման գործընթացում» թեմայով համայնքային ֆորում, որին մասնակցել են համայնքի բնակավայրերի ակտիվ երիտասարդներ։ Ֆորումի ընթացքում՝ ներկայացվել է Տեղ խոշորացված համայնքում իրականացված «Երիտասարդների մասնակցությունը Տեղ համայնքի զարգացման գործընթացում» հետազոտության արդյունքները, իրականացվել է հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունների հավաքագրում՝ մասնակիցներին բաժանելով 4 խմբի, մասնակիցները ներկայացրել են իրենց կողմից վեր հանված առաջարկությունները։ Հավաքագրված առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է Տեղի համայնքապետարանին՝…
Month: February 2023
ԼԱՄՓ միջոցառում Գորիս և Վարդենիս համայնքներում-տեսանյութ
«Նորարարություն հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի և Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի կողմից կազմակերպվել էին ԼԱՄՓ (լինելով ակտիվ միացիր փոփոխության) միջոցառումները։ Միջոցառումներին բարձրաձայնվել էին երիտասարդներին հուզող բազմաթիվ համայնքային հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները։ ԼԱՄՓ-ն իսկական տոն դարձավ մի խումբ ակտիվ, խելացի, ժպտադեմ և կենսուրախ երիտասարդների համար: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և Թայդս կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ https://www.facebook.com/PandTNGO/videos/3416723698612472
Միասին Հանուն Սոցիալական Համայնքների
«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ թիրախ համայնքներում ձևավորված միջոլորտային գերատեսչական խմբերի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց։ Հանդիպմանը մասնկացել են Գյումրի և Ախուրյան համայնքների միջոլորտային գերատեսչական խմբերից ձևավորված մոնիտորինգային խմբերի անդամները։ Հանդիպմանը քննարկվեց համայնքի բյուջեն, պլանավորվող միջոցառուներն ու ծրագրերը, դիտարկվեց բյուջետավորման գործընթացի մասնակցայնությունը, դրա առանձնահատկությունն ու հնարավորությունները համայնքի բնակչության ներգրավման տեսանկյունից։ Քննարկվեց համայնքի բյուջեի հաշվետվողականության ապահովումը՝ ներառելով տեղեկություններ բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ:Անդրադարձ կատարվեց ՇՊ խնդիրների և…