«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Ս.թ. սեպտեմբերի 19-ին, «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագիծը քննարկվեց նաև Գորիս համայնքի շահագրգիռ կողմերի հետ։ Մոդելի նախագծի ներկայացման հանդիպմանը մասնակցել են Գորիսի համայնքապետարանի, Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներ, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ, գործատուներ։ Գորիսում ևս «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի գաղափարը հավանության արժանացավ հանդիպման մասնակիցների կողմից։
Month: September 2018
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ»-Ի ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ Ս/թ սեպտեմբերի 18-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Սոցիալական գործընկերություն և կրթություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Սիսիան համայնքում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագիծը։ Մոդելի նախագծի ներկայացման ու քննարկման հանդիպմանը մասնակցել են Սիսիանի համայնքապետարանի, Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներ, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, երիտասարդներ, գործատուներ։ Հանդիպման նպատակն էր Սիսիանի խոշորացված համայնքի հիմնական…
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՎԵՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳԻՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հարգելի´ գործընկերներ, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Եվրոպական միության կողմից համաֆինասավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համանքում իրականացված համայնքային զարգացման նախաձեռնությունների ամփոփման և պաշտոնական բացման միջոցառումներին: Տոնական միջոցառումները տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 14-ին, ժամը…
«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ» ՔՀԿ ԿՐԹԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սոցիալական գործընկերություն․ համայնքահեն հեռանկարներ երիտասարդների համար» ծրագրով նախատեսում է ընդլայնել «Գործընկերություն հանուն կրթության առաջընթացի» ՔՀԿ կրթական ցանցը։ ՔՀԿ ցանցի ստեղծումը նպատակ ունի նպաստել Մասնագիտական կրթության և ուսուցման/ՄԿՈՒ և աշխատաշուկայի/ ԱՇ կապի ամրապնդման, կարիերային առնչվող խորհրդատվության համակարգի բարելավմանն ուղղված հանրային քաղաքականության և երկխոսության ձևավորմանը՝ համայնքային, մարզային և ազգային մակարդակներում: Ցանցում կարող են ընդգրկվել…