«ԷՅՉ–ԷՍ–ԲԻ–ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ–Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՏՐՄԱԴՐՈՒՄ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Ս.թ. փետրվարի 14-ին, Երևանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահառու ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ կարողությունների զարգացման շրջափուլի հերթական դասընթացը՝ շեշտադրելով «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հմուտ…