Հասարակական կազմակերպությունները հանուն սոցիալական համագործակցության Մարտի 26-ին, Գորիս և Սիսիան համայնքներում գործունեություն ծավալող թվով 19 հասարակական կազմակերպություններ միացան մարզային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հասարակական կազմակերպությունները հանուն սոցիալական համագործակցության» թեմայով կլոր սեղան- քննարկման ժամանակ։ Հանդիպմանը ներկա էին Գորիսի և Սիսիան Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների տնօրեններ և աշխատանկիցներ, Գորիսի համայնքապետարանի, Գորիսի և Սիսիանի Զբաղվածության տարածքային գործակալությունների, Սյունիքի մարզպետարանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, արվեստի…
Month: March 2018
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագիրը, որի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետների/դասընթացավարների, խորհրդատուների և կազմակերպությունների՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ…
«ՀՈՒՅՍԴ ՄԻ´ ԿՈՐՑՐՈՒ»․ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ՍԻՍԻԱՆՈՒՄ
«Հույսդ մի´ կորցրու»․ բարեգործական համերգ և ցուցահանդես-վաճառք Սիսիանում Սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար հատվածի, համայնքի բնակիչների համագործակցությամբ և միացյալ ջանքերով կայացավ ևս մեկ բարեգործական ակցիա։ «Հույսդ մի´ կորցրու» կարգախոսը կրող բարեգործական ակցիայի շուրջ այսօր՝ մարտի 15-ին, Սիսիանում՝ Հ․ Սահյանի անվան մշակույթի տան ճեմասրահում, համախմբվել էին հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավաման մարմինների, համայնքային կառույցների, մշակույթի և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, համայնքաբնակներ։ …
ՊՈԵԶԻԱՅԻ և ԱՍՄՈՒՆՔԻ 2018Թ.-Ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Գորիսի տարածաշրջանային մրցույթի հաղթողները «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհավորում է Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի Գորիսի տարածաշրջանային մրցույթի հաղթողներին, որը տեղի ունեցավ մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում: Առաջին հորիզոնականների հաղթողները Տաթև, Շինուհայր և Գորիս համայնքների մասնակից աշակերտներն էին, ովքեր կմասնակցեն ս.թ. մայիսի 5-ին Երևանում՝ Ամերիկյան համալսարանում, կայանալիք եզրափակիչ մրցույթին. 7-րդ դասարան-Անի Մանվելյան 8-րդ դասարան-Լիլիթ Պողոսյան 9-րդ դասարան-Տաթև Թելունց 10-րդ…
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ/ՊԵԿ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԿ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁևԸ՝ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն/ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը՝ հաստատված ՊԵԿ նախագահի հրամանով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն/ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակելի ձևը՝ հաստատված ՊԵԿ նախագահի հրամանով: Սա ՀԿ օրենքի 24-րդ հոդվածի պահանջ է և վերաբերում է միայն այն Կազմակերպություններին, որոնց գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները։ Իսկ 24-րդ հոդվածի 2-րդ մասը (հաշվետվությունը հրապարակելու պահանջը) ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից,…
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և ՈՒՍՈՒՑՈՒՄ»/ԳՈՒՄ ՀԿ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Մամուլի հաղորդագրություն Խաղաղության Կորպուսի կամավորները և «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Հայաստանում իրականացնում են անգլերեն լեզվի Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթ Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը (nprcarmenia.com) թևակոխել է իրականցման 8-րդ տարեշրջանը` հնարավորություն տալով ՀՀ 7-12-րդ դասարանների աշակերտներին մրցույթի շրջանակներում մրցելու և եզրափակչին իրենց մրցանակային տեղը զբաղեցնելու, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Սկիզբ առնելով 2010 թվականին Հրազադանում Խաղաղության կորպուսի կամավորի ջանքերով` այժմ մրցույթը իրականացվում…
ԳՈՐԻՍՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ
Գորիսում կայացավ «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» բարեգործական ցուցահանդես-վաճառքը Գորիսում գարունը մեկնարկեց ԳՈՒՄ ՀԿ-ի, Գորիսի քաղաքային պատկերասրահի և սոցիալական ոլորտի հասարակական կազմակերպությունների ցանցի համատեղ ջանքերով կազմակերպված բարեգործական ակցիայով։ Այսօր՝ մարտի 2-ին, Գորիսի քաղաքային պատկերասրահում կայացավ «Մշակույթը հանուն ընտանիքների պաշտպանության» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որին իրենց աշխատանքներով ներկայացել էին Սյունիքի մարզի 15 անհատ ստեղծագործողներ և կազմակերպություններ։ Ցուցահանդես- վաճառքի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան Գորիսի…