Մասնագիտական խմբակների ուսուցման սկիզբը ազդարարելու համար ԳՈՒՄ ՀԿ-ի թիմը հանդիպում-քննարկում էր կազմակերպել խմբակավարների, ինչպես նաև կենտրոնների սոցիալական աշխատողների, հոգեբանների, հատուկ մանկավարժի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտական կողմնորոշման ուսուցման առանձնահատկությունները, ԳՈՒՄ ՀԿ-ի երեխաների պաշտպանության կանոնակարգի ներկայացում։ Մեր թիմի նպատակն է օգնել դեռահասներին հետագայում ավելի հեշտ և հստակ կողմնորոշվել մասնագիտության հարցում: Մասնագիտության ճիշտ ընտրության դեպքում է, որ նախ կրթական հաստատություն, ապա աշխատավայր մարդ գնում է հաճույքով և նպատակներ է ունենում ավելի հմտանալու…