ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

            «Գործընկերություն և ուսուցում՚/ԳՈՒՄ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ-ին կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության առաքելությամբ: Կազմակերպության  գործունեության  երեք հիմնական ոլորտներն են՝

Կրթական զարգացում

⇒ Աջակցել ՀՀ-ում կրթական բարեփոխումներին

⇒ Աջակցել կրթական համակարգի ժողովրդավարացմանը

⇒ Աջակցել չափահասների համար շարունակական կրթության ապահովմանը

Համայնքային զարգացում

⇒ Աջակցել համայնքային ոչ ֆորմալ խմբերի ձևավորմանը

⇒ Նպաստել ՏԻՄ-երի և համայնքային ոչ ֆորմալ երիտասարդական խմբերի կարողությունների զարգացմանը 

⇒ Խրախուսել համայնքաբնակների մասնակցությունը համայնքային խնդիրների բացահայտման և լուծման գործընթացներում

 

ՔՀԿ զարգացում

⇒ Աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների/ՔՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը

⇒ Մատուցել համապատասխան ծառայություններ ՔՀԿ-ներին օգնելու նրանց իրականացնելու և հասնելու իրենց ռազմավարական նպատակներին

⇒ Նպաստել համայնքային զարգացմանն ու համայնքային հիմնախնդիրների լուծմանը տեղական և ազգային մակարդակներում

2009թ. «Գործընկերություն և ուսուցում՚ ՀԿն հավաստագրվել է որպես  ծառայություն մատուցող կազմակերպություն Քանունթերփարթ Ինթերնեշնլ/ՔԻ միջազգային  կազմակերպության կողմից, որը գնահատել է իր գործընկեր կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Գնահատումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ՔԻի մասնագետների կողմից` ըստ վեց հիմնական ոլորտների, որոնք ներառում են` կազմակերպության կառավարում և ղեկավարում, ֆինանսական կայունություն, արտաքին կապեր, ծառայությունների մատուցում և որակի վերահսկում,  մարդկային  և  նյութական  ռեսուրսների  կառավարում, ֆինանսական կառավարում և դրամաշնորհների ղեկավարում:

     «Գործընկերություն և ուսուցում՚  ՀԿ-ն ծառայություններ է մատուցում անմիջականորեն և իր կողմից հիմնադրված ԳՈՒՄ ՍՊԸ-ի միջոցով (2003թ.), որի 100% սեփականատերն է:

  • ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակազմը բաղկացած է 14 հոգուց՝ ներառյալ պայմանագրային աշխատակիցներ/ մարզային և համայնքային համակարգողներ: ՀԿ-ն ունի երկու գրասենյակ՝ Գորիսում և Երևանում:
  • ԳՈՒՄ ՀԿ-ի գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Արարատի, Կոտայքի մարզերը և Երևան քաղաքը:

ԳՈՒՄ ՀԿ-ն աշխատում է՝

Սյունիքի մարզի 47, Վայոց ձորի մարզի 15, Գեղարքունիքի  մարզի 18, Տավուշի մարզի 51, Լոռու մարզի 13, Արագածոտնի մարզի 10, Շիրակի մարզի 5, Արարատի մարզի 21, Կոտայքի մարզի 8 համայնքների և Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի հետ, որոնցից 52-ը սահմանամերձ համայնքներ են: