«ԱՊԱԳԱՅԻ ՇՈՂԵՐ» ՀԿ ԵՐԿՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ

Օգոստոսի 27-ին, Ջերմուկ քաղաքում՝ Գալերեյայում, «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում իր գործընկեր կազմակերպությունների՝ ԳՈՒՄ ՀԿ-ի և Զանգակատուն ՀԿ-ի աջակցությամբ «Ապագայի շողեր» ՀԿ-ն կազմակերպեց «Ջերմուկ հանդիքրաֆթ» սոցիալական ձեռնարկության երկրորդ ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահադես-վաճառքների ընթացքում նկատվեց հանրային հետաքրքրվածության և մասնակցության բարձր մակարադակ, որի շնորհիվ համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ավելի քան 800-850 ներկայացուցիչներ ըստ արժանվույն գնահատեցին ձեռագործ աշխատանքները:

Ցուցահանդես-վաճառքներին մասնակից 120 գնորդներ ձեռք բերեցին 155 ձեռագործ հուշանվերներ ու աքսեսուարներ: Ընդհանուր հասույթը կազմեց 215.900 ՀՀ դրամ (1-ին ցուցահանդես-վաճառք՝136.600 ՀՀ դրամ, 2-րդ ցուցահանդես-վաճառք՝ 79.300 ՀՀ դրամ), որի շահույթը՝ 35.350 ՀՀ դրամը ուղղվելու է Ջերմուկ քաղաքի 10 անապահով ընտանիքների երեխաներին՝ նոր դպրոցական տարեշրջանի համար գրենական պարագաներ տրամադրելուն:

«Ջերմուկ հանդիքրաֆթ» սոցիալական ձեռնարկության ցուցահադես-վաճառքները հիմնավոր կերպով սկսում են ընկալվել որպես Ջերմուկ համայնքի մշակույթային կյանքի անբաժան մասը, որը կարևորում է հանրային կյանքի ակտիվացումը և սոցիալական ուղղվածությամբ հետևողական աշխատանքը: