ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հարգելի գործընկերներ, ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհավորում է ձեզ  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում, որ գալիք 2018 թվականը լինի խաղաղության, նորանոր ձեռքբերումների, խինդ ու ծիծաղի, արդյունավետ համագործակցության ու բարեկեցության տարի: Ջերմ մաղթանքներով՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ թիմ

Read More >>

«ԱՌԱՏ ԶԱՄԲՅՈՒՂ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

 «ԱՌԱՏ ԶԱՄԲՅՈՒՂ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ   2017 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, «Ջերմուկ աշխարհ» առողջարանի միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի շնորհանդեսը: Կոոպերատիվը ստեղծվել է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից, «Մարդկային արժանապատվություն և խաղաղություն»/HDP հիմնադրամի և «Զանգակատուն» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում:    …

Read More >>

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՀՀ Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության մոնիտորինգի արդյունքների ներկայացում     «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ՀՀ Սյունիքի մարզում իրականացրել է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ։ Այն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզում ներառական կրթություն իրականացնող…

Read More >>

ՎԻԴԵՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ  Սյունիքի և Արարատի մարզերի «Լինելով ակտիվ միացիր փոփոխության /ԼԱՄՓ » նախաձեռնության և համայնքներում երիտասարդական կամավորական նխաձեռնությունների ընթացքի նկարահանումների վերաբերյալ: «Հանրային խորհրդատվություն և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ, «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի և «Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակ» ՀԿ հետ համատեղ «Աջակցություն ՀՀ ՔՀԿ-ների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները որպես համայնքային փոփոխությունների դերակատարներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է…

Read More >>

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

      ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ   ԳՆԴԵՎԱԶ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսակական աջակցությամբ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 13-ին աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզի շահառու՝ Գնդեվազ և Ջերմուկ համայնքներում: Այցելություն 1. ՀՀ Վայոց ձոր, գ. Գնդեվազ, «Առատ զամբյուղ» ԳՍԿ Հագեցած օրվա ընթացքում հանդիպում ունեցանք «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի անդամների հետ՝ կոոպերատիվի հավաքման կետում: Հանդիպման…

Read More >>

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ» ԾՐԱԳԻՐ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ» ԾՐԱԳԻՐ «ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ի առաջնորդությամբ 2017թ. հոկտեմբերից մեկնարկել է «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագիրը: Ծրագրի նպատակն է` աջակցել ժողովրդավարական կառավարման կայացմանը որոշումների ընդունման գործընթացում՝ քաղաքացիական մասնակցության բարձրացման միջոցով: Ծրագրի իրականացման առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ՀԿ Կենտրոնի առաջնորդությամբ կոնսորցիումը նախատեսում է ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել հանրային ներկայացումներ, որոնք ներառում են. 1. «Հայաստանում քաղաքականության մշակման միասնական կառավարման մոդել» ծրագրի ներկայացում,…

Read More >>

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ

  ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ        Ուրախ ենք տեղեկացնել, որ 2017 թ.-ի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում՝ Անի պլազա հյուրանոցում, տեղի ունեցած Ամանորյա տոնավաճառին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՛՛Ապագայի շողեր՛՛ հասարակական կազմակերպությունը՝ իր Ջերմուկ հանդիքրաֆթս ձեռագործ իրերի ապրանքանիշով և ՛՛Առատ զամբյուղ՛՛ գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը՝ Գնդեվազից բերված իր անարատ բարիքների հարուստ սեղանով:                    Ամանորյա տոնավաճառի ընթացքում կազմակերպությունները…

Read More >>

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ. ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ. ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՔՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ  Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցած «Սոցիալական աշխատանքում էթիկական սկզբունքների կիրառումը. Ցանցային համագործակցություն» թեմայով դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու սոցիալական աշխատանքում կիրառվող էթիկական սկզբունքներին,  արդյունավետ  հաղորդակցության մեխանիզմներին, ինչպես նաև թիմային աշխատանքի  արդյունավետությունը պայմանավորող գործոններին և ցանցային  համագործակցության առավելություններին:    Դասընթացը հագեցած էր ինտերակտիվ վարժություններով ու խմբային աշխատանքներով, ինչը հնարավորություն տվեց  գործնականում ամրապնդել…

Read More >>

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՈՒՄ ՀԿ-ՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ» ԴԱՍԸՆԹԱՑԸ ԳՈՒՄ ՀԿ-ՈՒՄ ԳՈՒՄ ՀԿ-ն շարունակում է ՔՀԿ-ների, սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչների, համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացման գործընթացը:    Նոյեմբերի 30-ին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի շրջանակներում  Գորիսում՝ ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակում, տեղի  է ունեցել «Սոցիալական պաշտպանության համակարգի ներկա բարեփոխումները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են Գորիսի և Սիսիանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ծառայություններ…

Read More >>

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՈՐԻՍՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՈՐԻՍՈՒՄ    Նոյեմբերի 29-ին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի   աջակցությամբ իրականացվող  «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ»  ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն  Գորիսում իրականացրել  է «Սոցիալական տեղական ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց:   Դասընթացին մասնակցել են Գորիս և Սիսիանի համայնքներում գործունեություն ծավալող, ծրագրի թիրախ ՀԿ-ների ներկայացուցիչներ, սոցիալական ծառայություններ մատուցող պետական  կառույցների  աշխտատակիցներ, համայնքային սոցիալական աշխատողներ:   Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Տեղական սոցիալական ծրագրեր նախագծելու սկզբունքներին ու առանձնահատկություններին,…

Read More >>