ԳՈՒՄ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՇԱՀԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՈՒԹՅԱՄԲ

Օգոստոսի 2-ին ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակը հյուրընկալել էր Սյունիքի և Վայոց ձորի իր գործընկեր կազմակերպություններին «ՀԿ կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով խորհրդատվության նպատակով:
Մասնակիցները իրենց հետ բերել էին իրենց կազմակերպությունների ռազմավարական պլանները, որոնք մշակվել էին ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից իրականացված համանուն դասընթացից հետո:
Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն առանձին-առանձին դիտարկել է բոլորի ռազմավարական պլանները, կատարել անհրաժեշտ մասնագիտական միջամտություն և առաջարկություններ՝ պլանները վերջնականացնելու նպատակով: