Քրոնիմեթ բարեգործական հիմնադրամը սատարում է անգլերեն լեզվով ասմունքի և պոեզիայի Սյունիքի տարածաշրջանային մրցույթին
Սյունիքի մարզում գործող պղնձի արդյունահանման միջազգային ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ճյուղը` «Քրոնիմեթ» բարեգործական հիմնադրամը, համագործակցում է «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի հետ` հնարավորություն ընձեռելով Սյունիքի դպրոցականներին` բարելավելու անգլերեն բանավոր խոսքը` դարձնելով նրանց ավելի մրցունակ ուսման մեջ և աշխատաշուկայում: «Քրոնիմեթ» բարեգործական հիմնադրամը կհանդիսանա 2018 թ.-ի մարտին Սիսիանում, Գորիսում և Կապանում կայանալիք մարզային մրցույթների բացառիկ հովանավորը:
Մրցույթն արդեն 8-րդ տարին է, ինչ 7-12 դասարանների աշակերտներին անգլերեն լեզվով պոեզիան ներկայացնելու մարտահրավեր է նետում: Այն աշակերտները, ովքեր Սյունիքում կայանալիք տարածաշրջանային մրցույթի համապատասխան տարիքային խմբերում կզբաղեցնեն առաջին տեղերը՝ կմասնակցեն 2018 թ. մայիսի 5-ին Հայաստանում Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) կայանալիք ազգային եզրափակիչ փուլին: Ասմունքի և պոեզիայի մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին հնարավորություն կտրվի նաև զարգացնել իրենց կարողութոյւնները՝ ծրագրի շրջանակներում պլանավորված ամառային ճամբարին մասնակցելու միջոցով:
«Քրոնիմեթ» բարեգործական հիմնադրամի աջակցությունը Սյունիքի աշակերտներին ընձեռում է լայն հնարավորություն դրսևորելու իրենց անգլերենի հմտությունները և բացահայտելու իրենց պոտենցիալը մարզից դուրս»,-ասում է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը: «Նախ և առաջ, այս հնարավորությունը հասանելի է դառնում այն գյուղերի աշակերտների համար, որտեղ տրանսպորտը կարող է լուրջ մարտահրավեր լինել»:
Ա. Տոռոզյանը շարունակում է, – «Քրոնիմեթ բարեգործական հիմնադրամի հովանավորությունը Սյունիքի մարզային մրցույթների հաղթողների համար ուղի է հարթում դեպի ազգային եզրափակիչ և հնարավորություն ընձեռում մասնակցելու 2018 թվականի հունիսին նախատեսված ամառային դպրոցին: Վիրոհիշյալ միջոցառումների մասնացության շնորհիվ Սյունիքի երիտասարդները կկարողանան ձեռք բերել տարիքակից ընկերներ և ներգրավվել մենթորային ցանցերում, ինչպես նաև կկարողանան ընդլայնել իրենց ակադեմիական և կարիերայի հնարավորությունները»:
Քրոնիմեթ բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը նշում է. – «Այս տարվա Պոեզիայի և Ասմունքի Ազգային մրցույթի թեման է «Ինչն է մեզ մարդ դարձնում», և մեր ներգրավվածությունը մրցույթում անմիջական ճանապարհ է միջազգային ընկերության կապերը այս համայնքների երիտասարդների հետ ամրապնդելու համար: 21-րդ դարի հանքարդյունաբերության ոլորտի ինժեներները, երկրաբանները, մետալուրգները և սպասարկող աշխատակազմը կարիք ունեն հաղորդակցվելու անգլերեն լոզվով`գործարարության միջազգային լեզվով: Մենք ուրախ ենք Սյունիքի զարգացող սերնդի` մեր ապագա աշխատուժի, լեզվական հմտությունների զարգացմանը աջակցելու կապակցությամբ»:
Պոեզիայի և Ասմունքի Ազգային մրցույթի մասին
Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը տեղական մակարդակում մեկնարկել է 2010 թ-ին՝ Հրազդան համայնքում ապրող Խաղաղության կորպուսի կամավորի և իր հայ գործընկերոջ նախաձեռնությամբ: Կարճ ժամանակ անց մրցույթը ընդլայնել է իր աշխարհագրական սահմանները և ընգրկել Հայաստանի բազմաթիվ գյուղական և քաղաքային համայնքներ:
Մրցույթը նպատակ ունի՝
- Բարձրացնելու 7-12-րդ դասարանների աշակերտների շրջանում անգլերեն լեզվի և պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը,
- Ձևավորելու իրենց հանրային խոսքը,
- Զարգացնելու քննադատական և վերլուծական մտածելակերպը,
- Խթանելու միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացումը:
2016-թվականին Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի հանձնաժողովի որոշմամբ «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն, հանդիսանալով ՀՀ-ում կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնող առաջատար կազմակերպություն, ընտրվել է որպես գործընկեր կազմակերպություն մրցույթի կազմակերպման և իրականացման գործընթացում:
Ուսուցիչները և 7-12-րդ դասարանների աշակերտները, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Սիսիանում, Գորիսում և Կապանում անցկացվելիք մրցույթներին մասնակցելու մասին, կարող են կապ հաստատել՝ հետևյալ էլ. հասցեով`[email protected], հետևել Պոեզիայի և Ասմունքի Ազգային մրցույթի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/nationalpoetryrecitationcontest/ և պաշտոնական կայքին nprcarmenia.com: