Պոեզիայի ԵՎ Ասմունքի Ազգային Մրցույթ 2018
Սյունիքի մարզի աշակերտները կմրցեն Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ անցկացվող ազգային մրցույթում
Սյունիքի մարզի տարբեր դպրոցների աշակերտներ պայքարելու են Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի (nprcarmenia.com) մարտին կայանալիք ազգային եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: 7-12-րդ դասարանների աշակերտներն արդեն ջանասիրաբար պատրաստվում են, սովորում են բանաստեղծությունները իրենց անգլերենի ուսուցիչների և գյուղերում ու քաղաքներում ապրող ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների օգնությամբ:
Գորիսի մրցույթը տեղի կունենա 2018 թ.-ի մարտի 10-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում: Կապանի աշակերտները կմրցեն 2018 թ.-ի մարտի 17-ին, մշակույթի կենտրոնում, իսկ Սիսիանում աշակերտները կմրցեն Սիսիանի մշակույթի տանը մարտի 31-ին կայանալիք մրցույթում: Յուրաքանչյուր քաղաքում կմրցեն թվով 50-70 աշակերտներ և յուրաքանչյուր մրցույթի 6 հաղթողներ կմասնակցեն 2018 թվականի մայիսի 5-ին, Հայաստանում Ամերիկյան համալսարանում կայանալիք ազգային եզրափակչին:
«Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը 8 տարեկան է », – ասում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Լիզ Բարրոնը, ով աշխատում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի Գորիսի գրասենյակում: «Մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2010 թվականին Հրազդանում ապրող Խաղաղության Կորպուսի կամավորներից մեկի նախաձեռնությամբ, ով ցանկանում էր աշակերտների հետ կիսել իր սերը պոեզիայի հանդեպ»:
«Մրցույթը նպաստում է աշակերտների խոսակցական անգլերենի, քննադատական մտածողության և հրապարակային խոսքում վստահության բարձրացմանը» շարունակում է Բարրոնը, ով աշխատում է համայնքային երիտասարդության զարգացման ոլորտում: «Այնքան հաճելի է մեր ամենագեղեցիկ և ամենալավ բանաստեղծությունները լսելը, – խոսքն ընդհատում է, – աշխարհի լավագույն բանաստեղծների խոսքերով: Այս տարի բանաստեղծությունների ցանկում տեղ են գտել Ուելսացի բանաստեղծ Դիլան Թոմասի, ամերիկացի բանաստեղծներ Լանգստոն Հյուջեսի, Սիլվիա Պլատի և «Ինչն է մեզ մարդ դարձնում» թեմային անդրադարձած այլ հեղինակների բանաստեղծություններ»:
«Այս մրցույթի համար պատրաստվելը իսկապես հաճելի գործընթաց է», – ասում է ԱՄՆ Խաղաղության Կորպուսի TEFL-ի կամավոր Ալեն Չունգը, ով աշխատում է անգլերենի ուսուցչուհի՝ Գոհար Ղազարյանի հետ, Սիսիանին հարակից Ույծ գյուղի միջնակարգ դպրոցում: «Մեր աշակերտները ոչ միայն ջանասիրաբար պարապում են, այլ նաև հաճույք են ստանում: Միասին մենք նրանց ներկայացնում ենք նոր գաղափարներ և նոր հրապարակախոսական մեթոդներ, որոնք կօգնեն նրանց դառնալ ավելի լավ հաղորդակիցներ և առաջնորդներ»:
Խաղաղության կորպուսի կամավոր Լաուրա Վազքես Արեգուինը այս տարի ևս աշակերտներին կուղեկցի դեպի Սիսիանում կայանլիք մրցույթ: «Հաճելի է տեսնել, թե ինչպես են մրցույթի շրջանակներն ընդլայնվել», – ասում է նա: «Մեր դպրոցը վերջին 3 տարիներին մրցույթի մի մասն է կազմել և տարեցտարի, մրցույթն ավելի մեծ կայունություն է ձեռք բերում»: Լաուրան հաղթողներին կուղեկցի դեպի ազգային եզրափակիչ և հույս ունի, որ իր աշակերտները այս տարի ևս լավ կներկայանան:
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը Սյունիքի 3 մարզային մրցույթների բացառիկ հովանավորն է: Հայաստանում Ամերիկյան Համալսարանը Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի մարզային հովանավորն է: Մրցույթի մասին ավելին իմանալու համար ընտրեք բանաստեղծություններ կամ գրանցեք աշակերտներին մինչև 2018 թվականի մարտի 2-ը՝ այցելելով nprcarmenia.com էլ. հասցեով:
|