Մամուլի հաղորդագրություն
Խաղաղության Կորպուսի կամավորները և «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Հայաստանում իրականացնում են անգլերեն լեզվի Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթ
Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը (nprcarmenia.com) թևակոխել է իրականցման 8-րդ տարեշրջանը` հնարավորություն տալով ՀՀ 7-12-րդ դասարանների աշակերտներին մրցույթի շրջանակներում մրցելու և եզրափակչին իրենց մրցանակային տեղը զբաղեցնելու, որը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Սկիզբ առնելով 2010 թվականին Հրազադանում Խաղաղության կորպուսի կամավորի ջանքերով` այժմ մրցույթը իրականացվում է «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի գործընկերությամբ:
<<Ինձ համար շատ ուրախալի է աշխատել ԳՈՒՄ ՀԿ-ի հետ, որը արդյունքահեն աշխատանք է իրականացնում մրցույթի կազմակերպման և խթանման համար>>, ասում է Մայքլ Չենը, ով գլխավորում է ԽԿ կոմիտեն: <<Այս տարի մենք ունենք 719 գրանցված մասնակից: Սա մրցույթի երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է>>: Չենը TEFL-ի կամավոր է, ով աշխատում է Լոռու մարզում:
Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի շրջանակներում առաջին երկու մարզային մրցույթները տեղի կունենան ս.թ. մարտի 10-ին Սյունքի մարզի Գորիս քաղաքում Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում և Լոռու մարզի Դեբեդ գյուղում` Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնում:
Մարզային մրցույթները տեղի են ունենալու ամեն շաբաթ օր մարտ և ապրիլ ամիսներին Երևան, Գյումրի, Սիսիան, Կապան, Գավառ, Հրազդան, Մասիս և Եղեգնաձոր քաղաքներում:
Բոլոր մարզային մրցույթների անցկացման օրերի, ժամերի և վայրերի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մրցույթի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ. https://nprcarmenia.wixsite.com/nprc/register.
Մրցույթի այս տարվա թեման է <<Ինչն է մեզ մարդ դարձնում>> և մեր աշակերտները ասմունքելու են այս թեմայով անգլերեն տարբեր բանաստեղծություններ>>,- նշում է Լիզ Բարոնը, ով աշխատում է ԳՈՒՄ ՀԿ-ում` որպես ԽԿ կամավոր:
ԳՈՒՄ ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը նշում է. – <<Այս մրցույթի օգնությամբ հայ դպրոցականները բարելավում են իրենց անգլերենի հմտությունները, ինչպես նաև հանրային խոսքը: Ամերիկյան համալսարանի և Քրոնիմեթ Հիմնադրամի բարձր հովանավորության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք մրցույթին ներգրավելու մասնակիցներ նաև ՀՀ հեռավոր գյուղերից: Աշակերտները հնարավորություն ունեն նաև ստեղծելու հասակակիցների ցանց, ինչպես նաև հարստացնելու իրենց գիտելիքները` աշխատելով ԽԿ կամավորների հետ>>: