ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Իրականացման օրը՝  04052019թ

Իրականացման ժամը՝ 11։00

Իրականացման վայրը՝ ՀՀ , ք. Երևան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Մանուգյան լսարան

 

 80 աշակերտներ հաղթելով 1635 մասնակիցների ներկայանալու են Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի եզրափակչում

Հայաստանի Հանրապետությունում անցկացված 13 տարածաշրջանային մրցույթներից հետո, 7-12-րդ դասարանների 80 աշակերտներ հնարավորություն ունեն մրցելու Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթի եզրափակչում, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուգյան լսարանում, շաբաթ օրը` մայիսի 4-ին, ժամը 11-ին:

Մրցույթը մարտահրավեր է նետում անգլերեն լեզվին տիրապետող աշակերտներին` անգլերեն պոեզիա ասմունքելու համար: Այս տարվա թեման կրում է «Փոփոխություն» խորագիրը և, քանի որ եզրափակիչ փուլը տեղի է ունենում Թավշյա հեղափոխության տարեդարձի միջոցառումների օրերին, հրավիրված են նաև նոր կառավարության անդամներ:

Միջոցառման ընթացքում՝ ժամը 14:30-ին, մասնակիցները պատիվ են ունենալու հյուրընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին:

2019թ.ի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Գավառում, Երևանում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Արտաշատում, Էջմիածնում, Իջևանում, Թալինում անցկացվեցին մարզային մրցույթներ, որոնք թույլ տվեցին հանրապետության 289 հանրակրթական դպրոցներից 1635 աշակերտներ ընդգրկել: Այժմ, ամեն մարզում առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցները բոլոր մարզերից ժամանելու են Երևան` իրենց դպրոցն ու մարզը ներկայացնելու:

«Ինձ մեծ հնարավորություն ընձեռնվեց մասը կազմելու մի մրցույթի, որը վերջին մի քանի տարիների ընթացքում լայն տարածում է գտել: Այս մրցույթի մասնակիցները լինելու են Հայաստանի ապագան: Եվ նույնիսկ այդ ապագայի փոքր մաս կազմելը մեծ պատիվ է, – ասում է Խաղաղության կորպուսի կամավոր Մայքլ Չենը, որը նախագահում է մրցույթի կազմակերպմանը աջակցող Խաղաղության կորպուսի կոմիտեն, – «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությունը մեզ թույլ տվեց ապահովել բոլոր դպրոցների և աշակերտների տեղափոխությունը Սյունիքի մարզում: Մեր հնգամյա հովանավոր Հայաստանի ամերիկյան համալսարանի/ՀԱՀ-ի և ՀՀ համայնքապետարանների աջակցությունը հնարավորություն տվեց յուրաքանչյուր մարզի նույնիսկ հեռավոր հատվածներից աշակերտներին հասցնել իրենց ամենամոտ տարածաշրջանային մրցույթներին»:

Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը կազմակերպվում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի (www.gumiso.am) կողմից` Խաղաղության կորպուսի կամավորների և Կրթության ազգային ինստիտուտի աջակցությամբ:

«Հայաստանի երիտասարդների համար շատ կարևոր է խոսել գործարարության միջազգային լեզվով` անգլերենով, այս մրցույթը օգնում է Հայաստանի ամենախելացիներին և լավագույնններին զարգացնել իրենց անգլերենը, քննադատական մտածողությունը և հանրային խոսքը: Կրթության ազգային ինստիտուտի աջակցության շնորհիվ, մենք կարողացանք ներգրավել երկու անգամ ավելի շատ մասնակիցներ, քան անցյալ տարի», ասում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը,- Մեր ժյուրիի կազմում է Իռլանդիայի պատվավոր հյուպատոս Ջոնաթան Սթարկը: Ի դեպ, Իռլանդիայի դեսպանությունը մրցույթի հովանավոր է: Ժյուրիի մյուս անդամներն էլ Խաղաղության կորպուսից, ՀԱՀ-ից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից են»:

Բոլորը կարող են գալ և քաջալերել մեր մասնակիցներին մայիսի 4-ին, ՀԱՀ-ում:

  2019թ.-ի մայիսի 4-ին կայանալիք եզրապակիչ մրցույթին ներկա կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, Իռլանդիայի պատվավոր հյուպատոս Ջոնաթան Սթարքը,  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը(ենթակա է հաստատման) և բազմաթիվ այլ պատվավոր հյուրեր:

Պոեմներին և մեր բոլոր հովանավորների և աջակիցների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

WWW.NPRCARMENIA.COM