ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՖՈՐՄԱԼԱՑՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԿ-Ի ՄԻՋԵՎ
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2018թ.-ի դեկտեմբերի 24-ին Համագործակցության հուշագրի կնքման արդյունքում Գործընկերություն և ուսուցում ՀԿ-ն և Կրթության ազգային ինստիտուտը ֆորմալացրեցին համագործակցությունը՝ համատեղ ջանքերի ներդրմամբ խթանելու անգլերեն լեզվի զարգացմանը ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարնների աշակերտների շրջանում։
2019թ.-ի ընթացքում անգլերեն լեզվի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ներառելու են՝
- «Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը» (NPRC com),
- «Ստեղծարար անգլերեն» նորարական ամառային դպրոցը,
իսկ 2020-2022 թվականներին նախաձեռնությունները կներառեն.
- Անգլերենի ուսուցիչների համար անգլերենի ուսուցման փորձագիտական ամառային դպրոց,
- Անգլերեն լեզվով հանրային խոսքի ազգային մրցույթ ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարնների աշակերտների համար:
- ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար միջազգային երկարաժամկետ փոխանակման ծրագրերի հնարավորությունների զարգացում:
Համագործակցության հիմնական ոլորտների թվում Կրթության ազգային ինստիտուտը աջակցելու է պլանավորված նախաձեռնությունների վերաբերյալ հանրակրթական դպրոցների իրազեկության բարձրացմանը և հանրայնացմանը՝ տեղեկացնելով ծրագրի վերաբերյալ ԿԱԻ-ի կողմից իրականացվող դասըթնացների և հանդիպումների ընթացքում: Ինչպես նաև աջակցելու է անհրաժեշտ տեղեկատվությունը, համապատասխան պաշտոնական գրության հետ համատեղ, շրջանառելու գործընկերների, անգլերեն լեզվի մասնագետների, հանրակրթական դպրոցների տնօրենների և մյուս շահագրգիռ կողմերի շրջանում:
Համագործացության արդյունքների և զարգացման հեռանկարների վերաբերյալ կտեղեկացնենք ծրագրի իրականացման հաջորդիվ փուլերի ընթացքում: