ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ│2019

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

2019

Ինչու մասնակցել պոեզիայի և ասմունքի  2019թ.-ի ազգային մրցույթին

Ինչ է պոեզիայի և ասմունքի  ազգային մրցույթը

 Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթը (NPRC) անգլերեն լեզվի ամենամյա հանրապետական մրցույթ է Հայաստանի դպրոցների աշակերտների համար (7-12-րդ դասարաններ): Աշակերտները ուսումնասիրում, վերլուծում և անգլերեն լեզվով ներկայացնում են բանաստեղծություններ և ելույթներ՝ ընտրելով համապատասխան դասարանների համար ներկայացված ցանկից: Մրցույթի գրանցումը և բանաստեղծությունները հասանելի կլինեն մրցույթի պաշտոնական վեբ կայքում՝ http://nprcarmenia.com/, 2019 թվականի հունվարի 14-ից: 2019թ.-ի տարածաշրջանային մրցույթները տեղի կունենան մարտ ամսվա ընթացքում: Ազգային եզրափակիչը կկայանա ՀԱՀ-ում, շաբաթ օրը, 2019 թ. մայիսի 4-ին:

Մրցույթի (NPRC) կողմցի ընձեռնվող առավելությունները

  1. Հայաստանի ամերիկյան համալսարանը մրցույթի (NPRC) երկարաժամկետ՝ հնգամյա, հովանավորն է, որը NPRC-ի մասնակից աշակերտներին դիտարկում է որպես բարձր որակավորված պոտենցիալ աբիտուրիենտներ: Մրցույթին մասնակցության շնորհիվ դուք հնարավորություն կստանաք մանրամասն ծանոթանալու ՀԱՀ-ի ուսումնական ծրագրերին:
  2. FLEX ծրագիրը աջակցում է NPRC-ին: NPRC-ի կողմից տրամադրվող վկայականները և ձեռք բերած փորձառությունը առավելություն կտան ձեր FLEX ծրագրի դիմումներին:
  3. Մրցույթի մասնակցության միջոցով կկարողանաք բարելավել և զարգացնել խոսակցական անգլերենի և հանրային խոսքի ձեր հմտությունները:
  4. NPRC-ին հնարավորություն կտա զարգացնել ձեր քննադատական մտծողությունը` կենսական հմտություն բուհական կրթության նախապատրաստվող աշակերտների համար: Օգտագործելով կազմված ուղեցույցները` կկարողանաք մանրամասնորեն ուսումնասիրել անգլերեն բանաստեղծության և հանրային խոսքի իմաստն ու նպատակը:
  5. NPRC-ին հնարավորություն կտա սերտորեն հաղորդակցվելու բնիկ անգլախոս մասնագետների, ինչպես նաև անգլերենին հմուտ տիրապետող հայտնի հայ գործարարների և քաղաքացիական առաջնորդների հետ: Դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու կարիերայի և ակադեմիական ոլորտների արժեքավոր կապեր և ծանոթություններ:
  6. Հնարավորություն կտաք ձեր ծնողներին հպարտանալու, տարածաշրջանային և եզրափակիչ մրցույթների բեմում ձեր ունեցած տպավորիչ ելույթներով:
  7. Դուք կստանք առավել արդյունավետ և հետաքրքիր ժամանցի հնարավորություն:
  8. Տարածաշրջանային և եզրափակիչ մրցույթներում արժեքավոր մրցանակներ ստանալու հնարավորություն:
  9. Կառուցել ՀՀ դպրոցների ագլախոս տաղանդավոր երիտասարդների արժեքավոր ցանց:
  10.  NPRC-ի ազգային եզրափակիչ մրցույթի հաղթող 78 աշակերտները 2019 թվականի ամռանը անվճար կմասնակցեն 5 օրյա ՛՛Ստեղծարար անգլերեն՛՛ նորարական ճամբարին:

NPRC-ի տարածաշրջանային մրցույթները տեղի կունենան 2019 թվականի մարտ ամսին՝ Գյումրի, Վանաձոր, Իջևան, Թալին, Արմավիր, Հրազդան, Գավառ, Չարենցավան, Երևան, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում:

Հավելյալ մանրամսների համար խնդրում ենք գրել [email protected] էլ. հասցեին կամ այցելել մրցույթի պաշտոնական վեբ կայք http://nprcarmenia.com/ և հետևել NPRC-ի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/nationalpoetryrecitationcontest/