ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ 2018թ.-ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ 2018թ.-ի ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

Ս.թ.  մայիսի 20-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի և Ամերիկայի Խաղաղության կորպուսի  կամավորների համատեղ ջանքերի արդյունքում կայացավ Պոեզիայի և ասմունքի 2018թ.-ի ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակից դարձան Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում  իրականացվող  տարածաշրջանային փուլերի 7-12-րդ դասարանների հաղթող 60 աշակերտները: Մրցույթը մարտահրավեր էր նետել աշակերտներին զարգացնելու իրենց հմտությունները և արտասանելու անգլերեն լեզվով: Այս տարվա մրցույթի թեման էր «Ի՞նչն է մեզ մարդ դարձնում», իսկ ընտրված բանաստեղծների թվում էին Սիլվիա Պլատի, Մայա Անգելոնի, Սիմուս Հեանեյի և այլ ստեղծագործություններ:

Սիսիանի, Գորիսի, Կապանի, Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Գավառի, Հրազդանի, Մասիսի, Եղեգնաձորի և բազմաթիվ այլ քաղքների ու գյուղական բնակավայրերի  226 դպրոցների  719 աշակերտներ փետրվար-մարտ ամիսների ընթացքում մասնակցել են Պոեզիայի մրցույթի տասը տարածաշրջանային փուլերին: Եվ այժմ, յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին հորիզոնական զբաղեցրած մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնելու իրենց համայնքն ու դպրոցը Երևանում կայացած եզրափակիչ փուլում:

                   

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն սիրով շնորհավորում է եզրափակիչ փուլի հաղթող բոլոր աշակերտներին.

7-րդ դասարան.
1-ին հորիզոնական՝ Դավիթ Աբրահամյան
2-րդ հորիզոնական՝ Նարե Յենգոյան
3-րդ հորիզոնական՝ Գևորգ Խաչատրյան

8-րդ դասարան.
1-ին հորիզոնական՝ Գայանե Հարությունյան
2-րդ հորիզոնական՝ Բագրատ Բագրատյան
3-րդ հորիզոնական՝ Լլիլիա Խաչատրյան

9-րդ դասարան.
1-ին հորիզոնական՝ Քրիստինա Այանյան
2-րդ հորիզոնական՝ Աննա Արեյան
3-րդ հորիզոնական՝ Ռիմա Առաքելյան

10-րդ դասարան.
1-ին հորիզոնական՝ Անահիտ Բադալյան
2-րդ հորիզոնական՝ Սուսաննա Հարությունյան
3-րդ հորիզոնական՝ Թագուհի Տոռոզյան

11-րդ դասարան.
1-ին հորիզոնական՝ Ալլա Հովհաննիսյանյան
2-րդ հորիզոնական՝ Էլեն Ասատրյան
3-րդ հորիզոնական՝ Դավիթ Սարգսյան

12-րդ դասարան.
1-ին հորիզոնական՝ Էմիլիա Սինանյան
2-րդ հորիզոնական՝ Անժելա Սերոբյան
3-րդ հորիզոնական՝ Մարի Հունանյան

                  

Պոեզիայի և ասմունիք ազգային մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի պատվավոր անդամների շարքում էին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս, UWC Դիլիջան ծրագրի ղեկավար Դենիս Դեվիդսոնը, Հայաստանում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու Էլհամ շայեղը և բազմաթիվ այն պատվավոր հյուրեր:

Մրցույթը իրականացվում է «Գործընկերություն և Ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից ԽԿ կամավորների աջակցությամբ: «Այսօր շատ կարևոր է անգլերենի՝ որպես բիզնեսի  միջազգային լեզվի, իմացությունը հայ երիտասարդի համար»,- նշում է ԳՈՒՄ ՀԿ-ի տնօրեն՝ Արտաշես Տոռոզյանը:

Հայաստանում Ամերիկյան համալսարանը հանդիասանում է մրցույթի ազգային հովանավորը: