ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

”Գործընկերություն և ուսուցում”│ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում խորհրդի անդամներին, ովքեր մեծապես աջակցում են Պոեզիայի ազգային մրցույթի և ստեղծարար անգլերեն ճամբարի առաջխաղացմանը:


ԼԵՅ ՔԱՐԹԸՐ

Լեյ Քարթըրը մրցույթի գործունեությանը դեռևս 2016 թվականին է ընդգրկվել, իսկ որպես խորհրդի անդամ միացել է 2018 թվականի աշնանը:

Որպես Միացյալ Նահանգների արտաքին ծառայության աշխատակից՝ նա հետաքրքրված է արվեստով և աջակցում է երիտասադական կրթական ծրագրերին:

Նա Հայաստանում ապրել է 3,5 տարի, երբ նրա ամուսինը ՀՀ-ում Ամերիկայի լիազոր դեսպանն էր:


ԱՐՏԱԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Արտակ Քալանթարյանը միացել է խորհրդին 2018 թվականին, իսկ մրցույթի գործունեությանն իր աջակցությունն է ցուցաբերել  2017 թվականից:

Նա փորձառու  ծրագրավորող է, բիզնես առաջնորդ, մոտոցիկլետավար և պանրագործ:

Նա ապրում է Ամերիկայում, բայց տարվա մի մասը անց է կացնում հայրենիքում: