«ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ – ՀԱՅԱՍՏԱՆ» I4C ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հրավիրում է ՀՀ մարզերի և Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրին:

Read More >>

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն Save the Children International-ի աջակցությամբ հոկտեմբերի 5-ից մարդասիրական աջակցություն է տրամադրում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից նախահարձակ պատերազմի պատճառով Արցախից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին:

Read More >>

ՀԱԳՈՒՍՏԻ, ՆԵՐՔՆԱՀԱԳՈՒՍՏԻ, ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Ավստրալիայի հայերի աջակցությամբ հոկտեմբերի 1-ից Գորիսի տարածաշրջանի Տաթև և Տեղ խորոշացված համայնքների համայնքապետարանների համագործակցությամբ իրականացնում է «Մարդասիրական աջակցություն»՝ ուղղված Արցախից ինքնակամ ժամանած ընտանիքներին և երեխաններին։
Աջակցության շրջանակներում ընտանիքներին տրամադրվել են հագուստի, ներքնահագուստի, հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Read More >>

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ս.թ. հունիսի 5-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից ֆինանսավորված և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության (ԳՈՒՄ ՀԿ) կողմից իրականացված «Զարգացման հեռանկարներ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 8,192,060 ՀՀ դրամ, որից 6,797,800 ՀՀ դրամը հատկացվել էր HSBC Հայաստանի, իսկ մնացածը` ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:

Read More >>

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՏՐՄԱԴՐՈՒՄ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«ԷՅՉ–ԷՍ–ԲԻ–ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ–Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՏՐՄԱԴՐՈՒՄ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Ս.թ. փետրվարի  14-ին, Երևանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ֆինանսական  գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահառու ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ կարողությունների զարգացման շրջափուլի հերթական դասընթացը՝ շեշտադրելով «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հմուտ…

Read More >>

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

    ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ Ս.թ. նոյեմբերի  22-ին, Երևանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ֆինանսական  գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահառու ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան 48 երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ կարողությունների զարգացման շրջափուլի հերթական դասընթացը՝ «Ձեռնարկատիրական ընկերությունների…

Read More >>

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՄՂԻՑ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 4 ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ Հասարակական կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»  հասարակական կազմակերպության միջոցով Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Գորայք համայնքներում  իրականացվող «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում բարելավվել են ԳՈՒՄ ՀԿ-ի երիտասարդ մոնիտորների խմբերի  կարողությունները հանրային վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ և ձևավորվել են 5-7 հոգանոց  մշտադիտարկման  խմբեր։ Իրականացվել  է Գորիս, Սիսիան, Գորայք և Տեղ խոշորացված համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի և բյուջեների կատարողականների  մշտադիտարկում…

Read More >>

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Հանրային վերահսկողությունը որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Հանրային վերահսկողության թվային գործիքներ» թեմայով դասընթացի իրականացման համար: Մրցույթին կարող են դիմել և անհատ դասընթացավարներ, և մասնագիտացված կազմակերպություններ։ Դասընթացը նախատեսված է Գորիս, Տեղ, Սիսիան և Տեղ խոշորացված համայնքներում ձևավորված երիտասարդ մոնիտորների համար։ Դիմելու կարգը, Պահանջվող փաստաթղթերը պետք է…

Read More >>