«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ» ԴԱՍԸՆԹԱՑԻ 8 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐՎԵՑԻՆ

Դեկտեմբերի 1-ին հավաստագրեր հանձնվեցին «Համակարգչային օպերատոր» մասնագիտական դասընթացի 8 մասնակիցների:

Ծրագիրն իրականացնում էր «Գործընկերություն և ուսուցում» / ԳՈւՄ ՀԿ-ն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, որի նպատակն էր դասընթացի մասնակիցների մոտ ձևավորել հիմնական մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան գտնել համապատասխան աշխատանք։

ԳՈւՄ ՀԿ-ն հաջողություն է մաղթում դասընթացի բոլոր մասնակիցներին և վստահ է, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված փորձի և գիտելիքների շնորհիվ կարճ ժամկետում մասնակիցները կկարողանան գտնել համապատասխան աշխատանք։