«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՏՐՄԱԴՐՈՒՄ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«ԷՅՉԷՍԲԻՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՏՐՄԱԴՐՈՒՄ ՀՀ ԵՐԵՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ս.թ. փետրվարի  14-ին, Երևանում՝ «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Զարգացման հեռանկարներ» ֆինանսական  գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահառու ՀՀ Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-ից 23 տարեկան երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ կարողությունների զարգացման շրջափուլի հերթական դասընթացը՝ շեշտադրելով «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հմուտ և փորձառու մասնագետների ուղղորդմամբ և աջակցությամբ երիտասարդների խմբերի կողմից մշակված գործարար ծրագրերի ամբողջացումը և վերջնականացումը:

            Կարևորելով երիտասարդների ֆինանսական գրագիտության բարձրացման և հմտությունների զարգացման գործում միջոլորտային համագործակցության ընդլայման անհրաժեշտությունը, ինչպես նաև հմուտ մասնագետների կողմից շարունակական ուղղորդման արդյունավետությունը՝ «էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի աշխատակիցները ակտիվ ներգրավածություն ունեցան աշխատաժողովի ընթացքում՝ զուգահեռ աշխատելով երիտասրադների խմբերի հետ: էյչ-էս-բի-սի բանկի աշխատակիցները, ծանոթանալով երիտասարդների կողմից մշակված գործարար ծրագրերի նախնական տարբերակներին, դրանց իրականացման ուղղությամբ կատարված հետազոտություններին, մրցակիցների և շուկայի վերլուծություններին, ներկայացրեցին իրենց առաջարկությունները մշակված ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու, հնարավոր ռիսկերը կանխարգելելու և վերահսկողական մեխանիզմները ամբողջացնելու ուղղությամբ:

#Armenia #HSBCArmenia #PandT #startup #youth