ՀԱԳՈՒՍՏԻ, ՆԵՐՔՆԱՀԱԳՈՒՍՏԻ, ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Ավստրալիայի հայերի աջակցությամբ հոկտեմբերի 1-ից Գորիսի տարածաշրջանի Տաթև և Տեղ խորոշացված համայնքների համայնքապետարանների համագործակցությամբ իրականացնում է «Մարդասիրական աջակցություն»՝ ուղղված Արցախից ինքնակամ ժամանած ընտանիքներին և երեխաններին։

Աջակցության շրջանակներում ընտանիքներին տրամադրվել են հագուստի, ներքնահագուստի, հիգիենիկ պարագաների փաթեթներ։

ԳՈՒՄ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։ Աջակցությունները կլինեն շարունակական և մարդկանց կարիքներին համարժեք։

Մեր համախմբվածությամբ և ջանքերի համադրմամբ՝ հաղթելու ենք։