ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ  «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի   կենտրոնի  հոգեբանի աշխատանքի համար։

Հոգեբանը  պետք է աշխատի  Արցախից Գորիս խոշորացված համայնքում  ապաստանած և «Բարեկամ» ընտանիքի, երեխաների երիտասարդների զարգացման և ժամանցի   կենտրոնի շահառու հանդիսացող  ընտանիքների ծնողների, երեխաների և երիտասարդների հետ։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV և հետաքրքրության նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] ։

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակ (ք․ Գորիս, Անկախության 2, ԳՈՒՄ ՀԿ) կամ զանգահարել  093177894 հեռախոսահամարով։

Դիմելու վերջնաժամկետը ս/թ․   նոյեմբերի 24-ն է, ժամը 18։00-ն։

Հայտարարությանը կից կարող եք գտնել հոգեբանի աշխատանքային նկարագիրը`

https://docs.google.com/document/d/1Me0cBeQmwZ_9RInVNTJ6bhFTwHPqnQGMwwSSN6Z4z9g/edit?usp=sharing