ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն Save the Children International-ի աջակցությամբ հոկտեմբերի 5-ից մարդասիրական աջակցություն է տրամադրում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից նախահարձակ պատերազմի պատճառով Արցախից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին:

Մասնավորապես տրամադրվել են հիգիենայի պարագաների, ներքնաշորերի և տաք հագուստի փաթեթներ՝ ըստ սեռատարիքային կազմի, ինչպես նաև՝ հոգեբանական առաջին օգնություն:

Աջակցության ծրագրի շահառուները եղել են Գորիս համայնքի Քարահունջ, Որոտան, Վերիշեն, Ակներ, Խնձորեսկ, Հարթաշեն և Գորիս բնակավայրերից:

Մարդասիրական աջակցությունը շարունակվում է: