«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն հրավիրում է ՀՀ մարզերի և Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնակցելու TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագրին:
Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր:
Ծրագրի իրականացման փուլեր՝
> Առաջին փուլ
Ընտրված 80 ՔՀԿ-ների համար կկազմակերպվեն կարողությունների զարգացման դասընթացներ՝ հանրային միջոցների վերահսկման, գնահատման և ֆինանսական գրագիտության ոլորտներում։ Դասընթացներին զուգահեռ մասնակից ՔՀԿ-ների համար կհայտարարվի համայնքային նորարարական գաղափարների մրցույթ՝ ներդնելու հանրային վերահսկողության և թափանցիկության նորարար մեխանիզմներ և գործիքներ։
> Երկրորդ փուլ
Լավագույն 30 գաղափարները ներկայացրած ՔՀԿ-ները կմասնակցեն ծրագրի հաջորդ՝ դրամաշնորհային փուլին։ Դրամաշնորհային փուլի նպատակն է բարելավել ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները՝ շեշտադրելով Covid-19-ով պայմանավորված մարտահրավերները, նոր իրավիճակը և իրական կարիքների հասցեագրման ուղղված գործողությունները, ինչպես նաև խթանել քաղաքացիների ակտիվությունը համայնքներում՝ մեծացնելով վստահությունը ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի նկատմամբ։
Մասնակցության հայտադիմումն ուղարկելու վերջնաժամկետն է՝ 29 նոյեմբեր, 2020թ․, ժամը՝ 23։59։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 094358857 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի տողում նշելով՝ “I4C-Armenia”:
Հայտադիմումը հայերեն լրացնելու համար`
https://forms.gle/kE7gsheUuL8wCPkx7
Հայտադիմումն անգլերեն լրացնելու համար` https://forms.gle/rvnTsU2jo1QVVVc4A