ԽՄԲԱԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Բարեկամ» ընտանիքի, երեխաների, երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոնի 5-11 և 12-18 տարեկան տարիքային խմբերի երեխաների հետ աշխատող խմբակավարների աշխատանքի համար։

Խմբակավարները պետք է աշխատեն Արցախից Գորիս խոշորացված համայնքում ապաստանած և «Բարեկամ» ընտանիքի, երեխաների երիտասարդների զարգացման և ժամանցի կենտրոնի շահառու հանդիսացող 5-11 և 12-18 տարեկան տարիքային խմբերի երեխաների հետ։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV և հետաքրքրության նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԳՈՒՄ ՀԿ-ի գրասենյակ (ք․ Գորիս, Անկախության 2, ԳՈՒՄ ՀԿ) կամ զանգահարել 093177894 հեռախոսահամարով։

Դիմելու վերջնաժամկետը ս/թ․ նոյեմբերի 24-ն է, ժամը 18։00-ն։ Հայտարարությանը կից կարող եք գտնել խմբակավարների աշխատանքային նկարագրերը։
12-18 տարեկան երեխաների հետ աշխատող խմբակավարի աշխատանքային նկարագիրը՝
https://docs.google.com/…/1TtBBuBxaMp-IcTHTttQQ…/edit…
5-11 տարեկան երեխաների հետ աշխատող խմբակավարի աշխատանքային նկարագիրը՝
https://docs.google.com/…/1kc5EYvDuBdoOhj7jJ_3C…/edit…