ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանկներում հուլիսի 5-ին ,,Գնդեվազի հավաքման կետ,, Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր անդամների համար կազմակերպեց փորձի փոխանակման այցելություն դեպի Արմավիրի մարզի Լուկաշին համայնք: Այցելության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ,,Լուկաշին Գյուղատնտեսական Ասոցիացիա,, Սպառողական կոոպերատիվի գործունեությանը որպես սոցիալական ձեռնարկատիրություն՝ մասնավորապես կառավարաման կառուցվածքին, առանձնահատկություններին ու առավելություններին, դժվարություններին և դրանց հաղթահարման ուղիներին, ինչպես նաև համայնքում առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: …
Նորություններ և Հայտարարություններ
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱԳԾԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Հուլիսի 3-4-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մեր շահառու կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան մասնակցելու «Ծրագիր առաջարկի նախագծում և կառավարում» թեմայով երկօրյա դասընթացին: Սյունիքի մարզում դասընթացը տեղի ունեցավ Կապան, իսկ Վայոց ձոր մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում: Երկօրյա դասընթացների արդյունքում մասնակիցները ծանոթացան ծրագիր առաջարկի նախագծման հիմնաքարային հասկացություններին: Դասընթացների արդյունքում մասնակիցները աշխատեցին խմբերով և մշակեցին համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի քանի համագործակցային ծրագրերի նախագծեր: Հարկ է նշել, որ համայնքային հիմնախնդիրները…
« ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԻՍ ԵՎ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հունիսի 30-ին «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն Գորիսում/Միրհավ հյուրանոցային համալիր/ և Սիսիանում/Հ. Սահյանի անվան մշակույթի տուն/ կազմակերպել է «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումներ: Ծրագիրն իրականացվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արեվելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: ԳՈՒՄ ՀԿ-ն ծրագիրն իրականացվում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն»/ ՀԽՀԿ ՀԿ-ի գործընկերությամբ: «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրը նպատակ ունի…
« ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում շարունակում է ՔՀԿ կարողությունների զարգացման գործընթացը ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար: ՔՀԿ կարողությունների զարգացմանն ուղղված հաջորդ դասընթացը «Ծրագիր առաջարկի նախագծում և կառավարում» թեմայով երկօրյա դասընթացն է: Դասընթացի մասնակից ՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու նաև հետդասընթացային խորհրդատվությունից: «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ…
ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործընթացներում» թեմայով մարզային ֆորում Հարգելի գործընկեր, «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործընթացներում» թեմայով մարզային ֆորումին: Ֆորումը Արարատի և Արմավիրի մարզերի համար տեղի կունենա հունիսի 27-ին, ժամը 12:00-ին Մասիս քաղաքում՝ Մասիսի զարգացման հիմնադրամում (հասցե՝ ք. Մասիս, Հանրապետության 11): Ֆորումը Գեղարքունիքի…
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԳՆԴԵՎԱԶ, ՍԱՐԱՎԱՆ, ՋԵՐՄՈՒԿ և ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԳՆԴԵՎԱԶ, ՍԱՐԱՎԱՆ, ՋԵՐՄՈՒԿ և ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների ու խորհրդատվությունների առաջին փուլը Գնդեվազ, Սարավան, Ջերմուկ և Գորայք համայնքներում: Դասընթացները իրականացվում են <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ջերմոցների սեփականատերերի, ֆերմերների և գյուղատնտեսական մթերքներ արտադրողների, ինչպես նաև Զանգակատուն ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների ուսուցում անցած…
Փորձագիտական աշխատանքի հրավեր Խորհրդատվություն և քոուչինգ
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին քոուչինգի և խորհրդատվությունների տրամադրման, կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի հրավեր «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար խորհրդատվություններ և քոուչինգ տրամադրելու, ընթացակարգեր և կանոնակարգեր մշակելու համար։ ՔՀԿ-ների համար խորհրդատվությունների, քոուչինգի իրականացումը, կազմակերպական զարգացման ընթացակարգերի ու կանոնակարգերի մշակումն ու ներդրումը նպատակ ունեն բարելավելու նրանց կարողությունները հետևյալ ոլորտներում՝Կառավարում,Ղեկավարում և…
Կառավարման մեջ հաջողումը պահանջում է ժամանակի փոփոխություններին համընթաց նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերում
Գործընկերություն և ուսուցում հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մայիսի 20-ին կազմակերպել էր ՔՀԿ կարողությունների զարգացման հերթական դասընթացը, այս անգամ՝ «ՀԿ կառավարում, հաշվետվողականության ներքին և արտաքին համակարգեր» թեմայով: Կարևորելով մեր գործընկերների միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ դասընթացները միշտ ուղեկցվում են արդյունավետ ճանաչողական այցերով: Այս անգամ ծրագրային թիմը և Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի ավելի քան 30 կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրընկալվել էին…
ՊՈԵԶԻԱՅԻ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ՊՈԵԶԻԱՅԻ ԱՍՄՈՒՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ Մայիսի 7-ին Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ Պոեզիայի Ասմունքի Ազգային Մրցույթի եզրափակիչ փուլը: Այս տարի մրցույթը կազմակերպվել էր Խաղաղության կորպուսի կամավորների և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ- ի համատեղ ջանքերով: Մրցույթի եզրափակիչ փուլի բացման և ողջույնի ելույթներով հանդես եկան Խաղաղության կորպուսի կամավոր Դառլին Մոնռեոն և ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակից Լիլիթ Ավետիսյանը: Այնուհետև խոսքը փոխանցվեց ԳՈՒՄ ՀԿ-ի տնօրեն Արտաես Տոռոզյանին, ով ջերմորեն ողջունեց բոլոր ներկաներին, քաջալերեց մասնակիցներին և շնորհակալություն…
«ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ». Երկօրյա դասընթաց Կապանում
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում ս/թ. մայիսի 3-4-ին Սյունքի մարզի ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի համար իրականացրել է «ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց: Դասընթացը նպատակ ուներ բարելավելու թիրախ կազմակերպությունների կարողությունները ՀԿ հեռահար և կարճաժամկետ պլանավորման ուղղությամբ: Դասընթացը տեղի է ունեցել Կապան քաղաքում՝ «Ծիածան» ՀԿ-ի գրասենյակում: Դասընթացին մասնակցել են Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների…