ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանկներում հուլիսի 5-ին ,,Գնդեվազի հավաքման կետ,, Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր անդամների համար կազմակերպեց փորձի փոխանակման այցելություն դեպի Արմավիրի մարզի Լուկաշին համայնք:
Այցելության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ,,Լուկաշին Գյուղատնտեսական Ասոցիացիա,, Սպառողական կոոպերատիվի գործունեությանը որպես սոցիալական ձեռնարկատիրություն՝ մասնավորապես կառավարաման կառուցվածքին, առանձնահատկություններին ու առավելություններին, դժվարություններին և դրանց հաղթահարման ուղիներին, ինչպես նաև համայնքում առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: