ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԳՆԴԵՎԱԶ, ՍԱՐԱՎԱՆ, ՋԵՐՄՈՒԿ և ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԳՆԴԵՎԱԶ, ՍԱՐԱՎԱՆ, ՋԵՐՄՈՒԿ և ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

 

ԳՈՒՄ ՀԿ-ն Լիդիան Արմենիայի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում շարունակում է դասընթացների ու խորհրդատվությունների առաջին փուլը Գնդեվազ, Սարավան, Ջերմուկ և Գորայք համայնքներում:

               

  Դասընթացները իրականացվում են <<Հյուման Դիգնիթի ընդ Փիս>> բարեգործական հիմնադրամի կողմից ստեղծված ջերմոցների սեփականատերերի, ֆերմերների և գյուղատնտեսական մթերքներ արտադրողների, ինչպես նաև Զանգակատուն ԲՀԿ-ի կողմից ձեռագործ աշխատանքների ուսուցում անցած աղջիկների և կանանց  համար:

«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագիրն ուղղված է փորձարկել և նպաստել սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը` որպես համայնքի սոցիալապես խոցելի  և այլ անդամների բարեկեցության ապահովման միջոց>>:

Շահառուների կարողությունների զարգացմանն ուղղված  առաջին փուլի շրջանակներում ս/թ. մայսի 30-ին Սարավան համայնքում տեղի  է ունեցել «Կառավարում և առաջնորդություն» թեմայով  դասընթաց:  Դասընթացը վարել է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն, դասընթացավար Ա. Տոռոզյանը:

        Մայիսի 31-ին նույն ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվել է  խորհրդատվություն  «Բիզնես մոդելի  կտավ» թեմայով: Խորհրդատվությունը տրամադրել  է ոլորտային փորձագետ Կարեն Սարգսյանը: Կարողությունների զարգացման առաջին շուրջափուլի ընթացքում  շահառուները  հետադարձ կապ են ապահովել՝  շեշտադրելով  դասընթացների և խորհրդատվությունների կարևորությունն  ու դրական ազդեցությունը իրենց կյանքում և ձեռնարկած աշխատանքում: