ՄԱՐԶԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը
համայնքային զարգացման գործընթացներում»
թեմայով մարզային ֆորում

Հարգելի գործընկեր,

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող
«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական
հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Ձեզ մասնակցելու
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը համայնքային
զարգացման գործընթացներում» թեմայով մարզային ֆորումին:

Ֆորումը Արարատի և Արմավիրի մարզերի համար տեղի կունենա հունիսի 27-ին,
ժամը 12:00-ին Մասիս քաղաքում՝ Մասիսի զարգացման հիմնադրամում (հասցե՝ ք. Մասիս,
Հանրապետության 11):

Ֆորումը Գեղարքունիքի մարզի համար տեղի կունենա հունիսի 28-ին, ժամը 12:00-ին Գավառ քաղաքում՝ Զագի Ձոր ռեստորանային համալիրում:

Ֆորումը Արագածոտնի և Կոտայքի մարզերի համար տեղի կունենա հունիսի 29-ին,
ժամը 12:00-ին Աշտարակ քաղաքում՝ Քաղաքապետարանի ավագանիների նիստերի
դահլիճ (hասցեն՝ ք. Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրամարակ 7):

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը համայնքային
զարգացման գործընթացներում» թեմայով մարզային ֆորումները նպատակ ունեն՝

1. Ներկայացնել ՔՀԿ համագործակցային և ցանցային աշխատանքի
առավելությունները համայնքային զարգացման գործընթացներում

2. Ձևավորել խմբեր ոլորտային ՔՀԿ-ներից և ոչ ֆորմալ խմբերից

3. Վեր հանել համայնքային զարգացման ոլորտում առկա հիմնախնդիրները և
խմբավորել դրանք:

Մարզային ֆորումներին կմասնակցեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի և
Կոտայքի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոչ
ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի
ներկայացուցիչներ:

Ֆորումի արդյունքում ոլորտային ՔՀԿ-ներն ու ոչ ֆորմալ խմբերը կհավաքագրեն
համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցային
առաջարկություններ:

 
* «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը
միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական
կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական
հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով: