« ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման»  ծրագրի շրջանակներում շարունակում է  ՔՀԿ կարողությունների զարգացման գործընթացը ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի ՔՀԿ-ների  և ոչ ֆորմալ խմբերի համար:

            ՔՀԿ կարողությունների զարգացմանն ուղղված հաջորդ դասընթացը «Ծրագիր  առաջարկի նախագծում և  կառավարում»  թեմայով  երկօրյա    դասընթացն է:

Դասընթացի մասնակից ՀԿ-ները հնարավորություն կունենան օգտվելու  նաև հետդասընթացային խորհրդատվությունից:

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ խմբերին մասնակցելու «Ծրագրի նախագծում և կառավարում» թեմայով երկօրյա դասընթացին:

Դասընթացը Սյունիքի և Վայոց ձորի մարզի ՔՀԿ-ների համար տեղի կունենա հուլիսի 3-4-ին, Արարատ և Արմավիր մարզերի ՔՀԿ-ների համար՝ հուլիսի 5-6-ին, Արագածոտնի և Կոտայքի մարզերի համար՝ հուլիսի 6-7-ին, Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների համար՝ հուլիսի 7-8-ին:

Դասընթացին ձեր մասնակցությունը հաստատելու  համար անհրաժեշտ է լրացնել  մասնակցության հայտը  մինչև ս/թ. հունիսի  30-ը:

Դասընթացի իրականացման հստակ օրերի, վայրերի և  օրակարգի  վերաբերյալ դուք լրացուցիչ կտեղեկացվեք:

ԳՈւՄ ՀԿ-ն կհոգա դասընթացների կազմակերպչական  բոլոր ծախսերը(մասնակիցների տրանսպորտ, ընդմիջումների կազմակերպում, գրենական փաթեթ և այլն):

Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել ծրագրի համակարգողներ Աննա Դանիելյանի՝ 077 23 17 33,  [email protected]   /Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր/ և Դավիթ Հակոբյանի` 077 23 17 12, [email protected]  /Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք/ հետ: