Հուլիսի 3-4-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մեր շահառու կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան մասնակցելու «Ծրագիր առաջարկի նախագծում և կառավարում» թեմայով երկօրյա դասընթացին:
Սյունիքի մարզում դասընթացը տեղի ունեցավ Կապան, իսկ Վայոց ձոր մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում:
Երկօրյա դասընթացների արդյունքում մասնակիցները ծանոթացան ծրագիր առաջարկի նախագծման հիմնաքարային հասկացություններին:
Դասընթացների արդյունքում մասնակիցները աշխատեցին խմբերով և մշակեցին համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված մի քանի համագործակցային ծրագրերի նախագծեր: Հարկ է նշել, որ համայնքային հիմնախնդիրները բացահայտվել էին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ՔՀԿ-ների կողմից հունիս ամսին Գորիսում և Վայքում տեղի ունեցած մարզային ֆորումների արդյունքում:
«Ծրագիր առաջարկի նախագծում և կառավարում» թեմայով երկօրյա դասընթացները իրականացվել են ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում: