Կառավարման մեջ հաջողումը պահանջում է ժամանակի փոփոխություններին համընթաց նոր հմտությունների և գիտելիքների ձեռքբերում

Գործընկերություն և ուսուցում հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում մայիսի 20-ին  կազմակերպել էր ՔՀԿ կարողությունների զարգացման հերթական դասընթացը, այս անգամ՝ «ՀԿ կառավարում, հաշվետվողականության ներքին և արտաքին համակարգեր» թեմայով:

Կարևորելով մեր գործընկերների միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը՝ դասընթացները միշտ ուղեկցվում են արդյունավետ ճանաչողական այցերով: Այս անգամ ծրագրային թիմը և Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի ավելի քան 30 կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրընկալվել էին  Մասիս քաղաքում՝ Մասիսիս զարգացման հիմնադրամում:

         

Դասընթացի բացման խոսքով հանդես եկան ԳՈՒՄ ՀԿ կազմակերպական զարգացման և դասընթացների ղեկավար Աննա Ավետիսյանը և Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը:

Աննա Ավետիսյանը ողջունեց գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներկայացրեց ծրագրի բովանդակության առանցքային եզրերը և հաջող ու արդյունավետ աշխատանք մաղթեց դասընթացի մասնակիցներին:

Ստեփան Հովհաննսիյանը իր ողջույնի խոսքում ներկայացրերց Մասիս քաղաքում զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական և կրթական ուղղվածությամբ ծրագրերը՝ կարևորելով դրանց արդյունավետության ապահովման գործում քաղաքացիական մասնակցության բարձրացման, գործընկերության խորացման և ուժերի ու հնարավորությունների մեկտեղման անհրաժեշտությունը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀԿ կառավարում հասկացության տեսական մոտեցումներին և հնարավորություն ունեցան խմբային աշխատանքների միջոցով գործնականում համադրել երկարամյա աշխատանքային փորձառությունը և ձեռքբերած նոր գիտելիքները:

Դասընթացում մանրամասն անդրադարձ կատարվեց ՀԿ ներքին և արտաքին համակարգերին ու դրանց գործառույթներին:  ՀԿ Խորհրդի, անդամների, մարդկային և ֆինանսական ռեսուրսների կառավարման ընթացակարգերին:

Մասնակիցների ընդհանուր ամփոփմամբ՝ այս դասընթացը մյուսների նման շատ արդյունավետ էր և բխում էր իրենց կարիքներից, որոնց ընձեռած հնարավորություններից արդյունավետ օգտվելու դեպքում շահառու կազմակերպությունները կարող են բավականին բարձր նվաճումներ արձանագրել կազմակերպական կարողությունների զարգացման գործում: