Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին քոուչինգի և խորհրդատվությունների տրամադրման, կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի
հրավեր
«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար խորհրդատվություններ և քոուչինգ տրամադրելու, ընթացակարգեր և կանոնակարգեր մշակելու համար։
ՔՀԿ-ների համար խորհրդատվությունների, քոուչինգի իրականացումը, կազմակերպական զարգացման ընթացակարգերի ու կանոնակարգերի մշակումն ու ներդրումը նպատակ ունեն բարելավելու նրանց կարողությունները հետևյալ ոլորտներում՝Կառավարում,Ղեկավարում և վարչարարություն, Մարդկային ռեսուրսներ, Ֆինանսական կառավարում,Հաղորդակցություն և հանրային կապեր, Ծրագրային կառավարում, ծառայություններ:
Ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում:
Մրցույթին կարող են մասնակցել անհատ փորձագետներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։
Խնդրում ենք բեռնել տեխնիկական առաջադրանքը:
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 5.06.2017թ., ժամը 23:00 -ն՝ [email protected] հասցեով:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետսիյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: